478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ավտոմեքենաների թվի աճը Երևանում բնապահպանական խնդիրներ է առաջացնում. փորձագետ
18:04
28 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում ավտոմեքենաների թվի աճը բնապահպանական լուրջ խնդիրներ է առաջացնում, երեքշաբթի լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետարանի բնապահպանական վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը։

«Մթնոլորտի աղտոտման գլխավոր պատճառներից մեկը տրանսպորտային միջոցներն են։ Ամեն տարի մայրաքաղաքում ավտոմեքենաների թիվն ավելանում է մոտ 20 հազարով, ինչը հանգեցնում է օդի աղտոտմանը»,– նշեց Մարտիրոսյանը։

Նա ավելացրեց, որ տվյալ խնդիրը մեղմելուն նպաստում է նոր մայրուղիների կառուցումը, որոնք օգնում են կրճատել ավտոմոբիլային խցանումները։

«Նախորդ դարի 90–ականներին Երևանի բնապահպանական իրավիճակն շատ ավելի վատն էր, քան այժմ։ Նախքան Խորհրդային միության փլուզումը մայրաքաղաքում գործում էին մոտ 450 ձեռնարկություններ և գործարաններ, որոնք շատ էին աղտոտում շրջակա միջավայրը»,– ընդգծեց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, այսօր Երևանում գործում է միայն հինգ ձեռնարկություն, որոնց գործունեությունը վերահսկում է Բնապահպանության նախարարությունը, ինչն էլ խոչընդոտում է բնապահպանական խնդիրների առաջացմանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք:
13:35
18 Սեպտեմբերի 2017
Zuhair Murad-ը` Սամվել Կարապետյանի հարսի մասին. «Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հարսի շքեղ զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է:
20:43
17 Սեպտեմբերի 2017
5 հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը:
19:38
17 Սեպտեմբերի 2017
Մեծ տարիքում հայր դառնալը վտանգավոր է սերունդների համար
Գիտնականներն ուսումնասիրել են տարիքային փոփոխությունների ազդեցությունը սերունդների վերարտադրողականության վրա։
18:17
17 Սեպտեմբերի 2017
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնոշոռով դիետայի օգնությամբ կարելի է հասնել հիանալի արդյունքի շատ կարճ ժամկետում։