484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Օդի ջերմաստիճանը Հայաստանում օգոստոսին մեկ աստիճանով կբարձրանա. Հայպետհիդրոմետ
14:45
28 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Օդի ջերմաստիճանը Հայաստանում օգոստոսին մեկ աստիճանով նորմայից բարձր կլինի, իսկ տեղումները կլինեն նորմայի սահմաններում, երեքշաբթի լրագրողներին ասել է «Հայպետհիդրոմետի» օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Ամսվա առաջին կեսին բարձր ջերմաստիճանային ֆոնը կպահպանվի, Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի  39-40 աստիճան, տեղումները կլինեն նորմայի սահմաններում», – ասել է նա։

Սուրենյանի խոսքերով` առաջիկա օրերին կպահպանվի չոր եղանակ և բարձր ջերմաստիճանային ֆոնը` 38-39 աստիճան, իսկ հուլիսի 30-ից հետո հանրապետության տարածքը կլինի արաբական անապատի տաք օդային զանգվածների ազդեցության տակ։

«Սա նշանակում է, որ Հայաստան է ներթափանցում ավելի տաք հոսանք, հետևաբար, օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, այսպիսով, ամենաշոգ եղանակը սպասվում է հուլիսի 31-ին և օգոստոսի 1-4-ը», – ասել է օդերևութաբանը։

Նրա խոսքերով` Երևանում, Սյունիքի և Տավուշի շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 40 աստիճան, իսկ առանձին հատվածներում նաև մինչև 41 աստիճան։ Շոգը կբերի օդի հարաբերական խոնավության կտրուկ նվազման, այդ օրերին այն կկազմի 15-20%։

Սուրենյանը նշել է, որ հուլիսի 30-ին երեկոյան ժամերին քամին կհանդարտվի, դրա հետևանքով բարձր ջերմաստիճանային ֆոնը 34-35 աստիճան կպահպանվի ավելի երկար։

Նա հայտնել է, որ օգոստոսի երկրորդ կեսին կնկատվի օդի ջերմաստիճանի որոշակի նվազում։ Գիշերային ժամերին ջերմաչափի սնդիկը կիջնի մինչև 15-17 աստիճան։

Լեռնային շրջաններում` Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց Ձորի շրջաններում, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 29-34 աստիճան, իսկ ամսվա երկրորդ կեսին գիշերը կնվազի 5-8 աստիճանով։ 

Լոռու մարզում օգոստոսի առաջին օրերին շոգ կլինի, սպասվում է 30-35 աստիճան տաքություն, սակայն օգոստոսի երկրորդ կեսին սպասվում է ջերմաստիճանի նվազում 5-9 աստիճանով` գիշերային ժամերին։ Տավուշի մարզում սպասվում է շոգ եղանակ, ամսվա սկզբին ջերմաստիճանը կկազմի 35-39 աստիճան տաքություն, իսկ ամսվա երկրորդ կեսին կնվազի 6-11 աստիճան։

Բարձր ջերմային ֆոն կնկատվի Սյունիքի մարզում, որտեղ առավելագույն ջերմաստիճանը կկազմի 39-41 աստիճան և 13-15 աստիճան` գիշերը օգոստոսի երկրորդ կեսին։

Սուրենյանը նշել է, որ հանրապետության տարածքում հայտարարվել է հրդեհավտանգ իրավիճակի ամենաբարձր 5-րդ մակարդակը, այդ պատճառով նա խորհուրդ է տվել զգույշ լինել և պահպանել հրդեհային անվտանգության տարրական կանոնները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:01
30 Ապրիլի 2017
Եղանակն անակնկալ կմատուցի Հայաստանի բնակիչներին մայիսի 1–ին
Օդերևութաբաններն անակնկալ են խոստանում Հայաստանի բնակիչներին երկուշաբթի` մայիսի 1–ին:
19:37
30 Ապրիլի 2017
Ինչպե՞ս ազատվել գիրանալու գենետիկական նախահակումից
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե ինչպես կարելի է նվազեցնել մարդու գիրանալու նախահակումը:
15:24
30 Ապրիլի 2017
Մթերքների 9 համադրություններ, որոնք ուժեղացնում են միմյանց օգտակար հատկությունները
Մեր առողջության գրավականը ճիշտ սովորություններն են:
20:41
29 Ապրիլի 2017
Իսլայելի գիտնականները ապացուցել են, որ առողջ սնունդ գոյություն չունի
Իսրայելի Վեյցմանի ինստիտուտը արտասովոր հետազոտություն է անցկացրել:
18:43
29 Ապրիլի 2017
Դիմակ դեմքի ծակոտիները մաքրելու և լավ տեսք հաղորդելու համար
Դիմակը հնարավոր է պատրաստել տնային պայմաններում:
11:27
29 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում:
18:40
28 Ապրիլի 2017
Daily Mail. հայտնի է, թե ինչու է Քիմ Քարդաշյանը Instagram–ում զրկվել 100 հազար բաժանորդներից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է բիկինիով լուսանկարներ:
18:20
28 Ապրիլի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: