485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Մ. Կալինին. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը նպաստում է աշխարհի իրական պատկերի ստեղծմանը
12:23
28 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում ռուսական գիտության և կրթության կենտրոնի ղեկավար Մարկ Կալինինը` ի դեմ «Նովոստի–Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանի, շնորհավորել է գործակալությանը 10–ամյա հոբելյանի կապակցությամբ և հաջողություններ մաղթել հայ–ռուսական համագործակցության ամրապնդմանն ուղղված գործունեության մեջ։

«Հարգելի Գալինա Պավլովնա,  ի սրտե շնորհավորում են «Նովոստի–Արմենիա» լրատվական գործակալության աշխատակազմին` ստեղծման 10–ամյակի կապակցությամբ։ Ձեր ուսերի հետևում կա պատմություն, որը լի է վառ և հիշարժան իրադարձություններով։ Գործակալությունը տեղեկատվական դաշտում միշտ տարբերվել է մասնագիտական կադրերով, տեղեկատվության` ազնիվ և օպերատիվ մատուցմամբ, ինչի շնորհիվ ստեղծվում է աշխարհի իրական պատկերը», – նշել է Կալինինը։

Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը բարձր է գնահատել գործակալության անփոփոխ աջակցությունը Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի գործունեության տեղեկատվական լուսաբանմանը։

«Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը հայկական լրատվական շուկայի առաջատարներից է։ Գործակալության հիմնական խնդիրը Հայաստանի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքի օպերատիվ և անկողմնակալ լուսաբանումն է։

Ըստ Yandex.ru որոնողական համակարգի վարկանիշի`«Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությունը մշտապես գտնվում է հայկական ԶԼՄ-ների առաջատար եռյակում:

Arcaler Scorecard պորտալի` 2015 թ.–ի մայիսի 10–ի ուսումնասիրության համաձայն` «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվական գործակալության կայքը զբաղեցրել է երրորդ տեղը հայկական ԶԼՄ–ների շրջանում QI վիրտուալ մտավոր կապիտալի ամփոփ ցուցիչով` բարձրանալով 13 հորիզոնականով։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը 2009թ. մարտին լավագույնն է ճանաչվել  «Եվրոպական թեմաների մոնիտորինգը հայկական ԶԼՄ-ներում» ծրագրի «Եվրոպական թեմաներն առավել լայնորեն լուսաբանող ԶԼՄ» անվանակարգում: Մրցույթի կազմակերպիչներն էին «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունն ու Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։

2009թ.-ի հուլիսին Business Initiative Directions (BID) միջազգային կազմակերպությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը «Gold» կատեգորիայի Միջազգային աստղ մրցանակ է շնորհել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:05
08 Դեկտեմբերի 2017
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այսօր դառնում է 12 տարեկան, իսկ գործակալության կայքը վերագործարկումից հետո արդեն երկու տարեկան է։
18:26
07 Դեկտեմբերի 2017
Համացանցում Հայաստանի գլխապտույտ տեսարանների տեսահոլովակ է հայտնվել (ՎԻԴԵՈ)
Համացանցում գունեղ ու դինամիկ հոլովակ է հրապարակվել, որը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ:  
18:17
07 Դեկտեմբերի 2017
ՅՈՒՆԻՍԵՖ–ը նշել է մանուկներին սպառնացող հիմնական վտանգը
Առավել մեծ վտանգ է սպառնում Հարավային Ասիայի երեխաներին։
16:30
07 Դեկտեմբերի 2017
Forbes–ը ներկայացրել է 2017թ. ամենաբարձր վարձատրվող երաժիշտների տասնյակը
Դիդդի կեղծանվամբ հանդես եկող ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը ճանաչվել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտ:
12:17
07 Դեկտեմբերի 2017
Սուրենյանը հերքել է ձմռանը բարձր ջերմաստիճանի և երկրաշարժի հավանականության կապը
Հիշեցնենք, որ Հայաստանի պատմության ընթացքում գրանցված ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժից անցել է 29 տարի։
10:15
07 Դեկտեմբերի 2017
Վերա Բրեժնևան փայլել է հայ դիզայների զգեստով (ՖՈՏՈ)
Վերա Բրեժնևան ներկայացրել է հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի զգեստը։
20:35
06 Դեկտեմբերի 2017
Հայ խոհարարը ծիծաղելի է անվանել տոլմայի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը. «Նովոստի–Արմենիա»–ի էքսկլյուզիվ
Սեդրակ Մամուլյանը ծիծաղելի է համարում Ադրբեջանի կողմից տոլմայի պատրաստման բաղադրատոմսը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընգրկելու վերաբերյալ որոշումը։  
14:56
06 Դեկտեմբերի 2017
Հայկական քոչարին` ՅՈԻՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ՎԻԴԵՈ)
Հայկական քոչարին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
13:10
06 Դեկտեմբերի 2017
Ադրբեջանը վերջնականապես յուրացրեց հայկական տոլման. այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկեց Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը։
12:22
06 Դեկտեմբերի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար
Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է։
13:35
04 Դեկտեմբերի 2017
Հայաստանը չի հաստատում Մոսկվա–Երևան չվերթերի չեղարկումը
Հայկական ավիացիոն կառույցները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը չեն հաստատում Մոսկվա–Երևան որոշ չվերթերի չեղարկման լուրերը։
11:31
04 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է այս գիշեր երկնքում հայտնված գերլուսնի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Այս գիշեր երկրագնդի բնակիչները կարող էին դառնալ գերլուսնի ականատեսը։