483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+10
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվա–Երևան–Արցախ մոտոցիկլետներով երթին ռուսաստանցի հայազգի բայքերներ կմասնակցեն
11:29
28 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվա–Երևան–Արցախ մոտոցիկլետներով երթին կմասնակցեն ռուսաստանցի հայազգի բայքերներ, Facebook սոցցանցի իր էջում տեղեկացրել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուքանյանը։ 

««Մենք խաղաղության կողմնակիցն ենք» մոտոցիկլետներով երթի ակցիան նվիրվում է Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ Մոտոցիկլետներով ակցիան կանցնի Մոսկվա–Երևան–Արցախ երթուղով։ Զորիկ Թովմասյանի կազմակերպած ակցիային մասնակցում են ռուսաստանցի հայազգի բայքերներ», – նշել է նա։

Մուքանյանի խոսքով` այս ակցիային աջակցում է «Գիշերային գայլեր» ռուսական մոտոակումբը` տրամադրելով տեխնիկական օգնություն Ռուսաստանի Դաշնության տարածքում։

«Մենք խաղաղության կողմնակիցն ենք» մոտոարշավի մասնակիցները կհասնեն Հայաստանի սահման, որտեղ նրանց արդեն կդիմավորեն հայաստանցի և ղարաբաղցի բայքերները։ Մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդ, ինչպես նաև Հայաստանի և Արցախի շրջաններ։

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Հայաստանի և Արցախ կայցելեն «Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչները` Հայաստանի տեսարժան վայրերին, մշակույթին և հնագույն պատմությանը ծանոթանալու նպատակով։ «Նրանք նաև ցանկանում են այցելել Լեռնային Ղարաբաղ, որպեսզի իրենց աչքով տեսնեն, թե ինչպես են ապրում մարդիկ, շփվեն բնակչության հետ և համոզվեն, որ Ղարաբաղում բնակվում են մարդիկ, ովքեր ցանկանում են խաղաղություն և համերաշխություն իրենց հարևանների հետ», – նախօրեին տեղեկացրել է ՌՀՄ–ի աղբյուրը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: