481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «100 դուռ» նախագիծը Երևանում մեկնարկել է հեծանվաերթով
23:39
24 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/.  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «100 դուռ» նախագիծը Երևանում մեկնարկել է հեծանվաերթով, որին մասնակցել են ավելի քան 70 հեծանվորդներ:

Ինչպես «Նովոստի Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը, նախագծի անվանումը խորհրդանշում է Արևելյան և Արևմտյան Հայաստաններում, ինչպես նաև Ջավախքում (Վրաստանի հայաբնակ շրջան) գտնվող 100 հայկական եկեղեցիները:

«Ծրագրի նպատակն է ժողովրդին հասցնել այն միտքը, որ չպետք է միայն ապրիլի 24-ին կամ դրանից առաջ գալ Ծիծեռնակաբերդ, այլ գալ, երբ ցանկանաս», - ասաց Անտոնյանը:

Նա նշեց, որ ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները պարբերական բնույթ են կրելու, սակայն մանրամասներ չհայտնեց:

Հեծանվաերթի մասնակիցները «Մեր վերքերը միշտ բաց են» գրությամբ շապիկներով անցան Հանրապետության հրապարակով մինչև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և աղոթեցին: Այնուհետև մասնակիցներն ամբողջ կազմով վերադարձան հրապարակ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։
12:12
18 Հոկտեմբերի 2017
Մահացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը
Այսօր Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։
10:51
18 Հոկտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը զարմացրել է բոլորին` խոսելով իր սիրելի գրքի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմացրել է` նշելով, թե որն է իր սիրելի գիրքը։

20:07
17 Հոկտեմբերի 2017
ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի ենթատեսակներից մեկի ակտիվացման մասին
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։

17:38
17 Հոկտեմբերի 2017
Ուժեղ հայուհին ապշեցրել է Ռուսաստանի «Я могу» շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով և տոկունությամբ ապշեցրել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Я могу» բացառիկ տաղանդների շոուի հանդիսատեսին։

14:04
17 Հոկտեմբերի 2017
Հռչակավոր Արա Գյուլերի անունով կկոչվի Ստամբուլի փողոցներից մեկը
Ստամբուլի փողոցներից կվերնանվանվի ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով:
12:48
17 Հոկտեմբերի 2017
Յուլիա Մանուչարյանը զարմացրել է «Ես կարող եմ» շոուի հանդիսատեսին իր բացառիկ տաղանդով (ՎԻԴԵՈ)
Հայուհի Յուլիա Մանուչարյանը ելույթ է ունեցել Առաջին ալիքով հեռարձակվող «Ես կարող եմ» տաղանդների բացառիկ շոուում:
11:51
17 Հոկտեմբերի 2017
Անաստասիա Ստոցկայան վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ հայ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Ռուս հայտնի կատարող Անաստասիա Ստոցկայան իր ծննդյան օրվա առթիվ Instagram–ի իր էջում որոշել է անակնկալ մատուցել իր երկրպագուներին։
18:21
16 Հոկտեմբերի 2017
2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում
2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից:
14:16
16 Հոկտեմբերի 2017
Facebook–ի արդյունավետության չափանիշները. ինչ ե՞նք գնահատում (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Դուք էջ ունեք Facebook սոցցանցում, բայց շփոթվում եք վիճակագրությունը նայելի՞ս։
12:26
16 Հոկտեմբերի 2017
Դիզայներ Նուռը` Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակակիր (ՖՈՏՈ)
Հայտնի դիզայներ Նուռը (Արման Դավթյան) նվաճել է ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակը: