487.42
-0.56
573.79
-3.88
8.14
+0.05
+5
Եղանակը Երևանում
Հայ
Փորձագետ. կենցաղային աղբը աղտոտում է Սևանա լիճը
18:08
24 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Սևանա լճի բարձր աղտոտվածության հիմնական պատճառը կենցաղային աղբն է, ուրբաթ լրագրողներին ասաց Սևանի ստորջրյա ավազանի հայ–ֆրանսիական գիտահետազոտական արշավի մասնակից, Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի հիմնադիր Ստեփան Կոջայանը։

«Հուլիսի 15–23–ը մենք վեցերորդ գիտարշավն ենք կազմակերպել դեպի Սևան, որի արդյունքները թույլ տվեցին բացահայտել մի շարք լուրջ խնդիրներ, որոնք կապված են լճի բնապահպանական վիճակի հետ, որի առաջացման պատճառը կենցաղային աղբով լճի հատակի և ափերի աղտոտվածությունն է», – նշեց Կոջայանը։

Սևանա լիճը Հայաստանի սիրված տուրիստական կենտրոններից է, որը լողափային սեզոնին այցելում են տասնյակ հազարավոր մարդիկ։ Սևանա լճի ափին գործում են ավելի քան տասը հանրային լողափեր։

Նա ավելացրեց, որ աղտոտվածությունը կարելի է նկատել անզեն աչքով, հիմնականում դա պոլիէթիլենային փաթեթներ են, մեկանգամյա օգտագործման սպասք, պլաստմասե շշեր, որոնք շատ վտանգավոր են լճի բնապահպանական վիճակի համար։

Կոջայանի խոսքով` նման վիճակում են Սևանա լճի ոչ միայն տուրիստական գոտիները, այլ նաև լճի ափամերձ տարածքները, որոնք մարդիկ շատ քիչ են այցելում։

«Լճի մակարդակի բարձրացումը ինչ–որ չափով օգնում է նրա մաքրման գործընթացին, այդուհանդերձ, դա չի կարող լուծել աղտոտման հետ կապված բոլոր խնդիրները։ Դրա համար անհրաժեշտ է ձեռնարկել ավելի լուրջ միջոցներ», – ընդգծեց փորձագետը։

Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնը հիմնադրվել է երեք տարի առաջ, որի գլխավոր նպատակն է հայկական լճերի ուսումնասիրումը, որի արդյունքները տրամադրվում են հայ գիտնականներին։

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ Լիճը տարածաշրջանում խմելու ջրի գլխավոր ռեսուրսն է։ 2030 թ.–ին լճի մակարդակը կբարձրացվի մինչև 1903,5 մ–ի։ - 0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
16 Նոյեմբերի 2017
«Խոստում» ֆիլմը ստացել է համանուն առաջին մրցանակը
«Խոստումը» ֆիլմի սաունդթրեքն առաջին մրցանակն է ստացել:
20:15
16 Նոյեմբերի 2017
Դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» վաճառվել է աճուրդում 450 մլն դոլարով
Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» (Salvator Mundi) չորեքշաբթի վաճառվել է Նյու Յորքի Christie's աճուրդում։
19:43
16 Նոյեմբերի 2017
Քիմ Քարդաշյանը 10 մլն դոլար է վաստակել մեկ օրում (ՖՈՏՈ)
Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը 10 մլն դոլար է վաստակել մեկ օրում:
18:11
16 Նոյեմբերի 2017
Հայաստանը խստացնում է անչափահասներին ծխախոտի և ալկոհոլային խմիչքների վաճառքը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է խստացնել անչափահասներին ծխախոտը և ալկոհոլային խմիչքները վաճառելու վերահսկողությունը։  
14:27
16 Նոյեմբերի 2017
Որքա՞ն են կշռում դպրոցականի գիտելիքները կիլոգրամներով (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
«Նովոստի Արմենիա» գործակալությունը որոշել է ավելի պատկերավոր ներկայացնել, թե «որքան են կշռում» միջին վիճակագրական հայ դպրոցականի գիտելիքները։
12:16
16 Նոյեմբերի 2017
Կաղանդ պապը ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի Ձմեռ պապիկների հնգյակում է
Կաղանդ պապը ներառվել է ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի Ձմեռ պապիկների հնգյակում։
16:46
15 Նոյեմբերի 2017
Հայտնի է դարձել Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի հարսանիքի օրը
Հայտնի է դարձել  Ալեքսիս Օհանյանի և նրա հարսնացուի` ամերիկացի թենիսիստուհի  Սերենա Ուիլյամսի ամուսնության օրը։
11:00
15 Նոյեմբերի 2017
Դավթաշենի կամրջից նետված երիտասարդը հայտնի բժիշկների ընտանիքից էր
Օրեր առաջ Դավթաշենի կամրջից ցած նետված 39-ամյա երիտասարդը հայտնի բժիշկների ընտանիքից էր։
16:04
14 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է վարկային գծի նոր պրոդուկտ
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է տարեկան զրո տոկոսադրույքով վարկային գծով նոր պրոդուկտ` «Սուպեր Քարտ»:
14:51
14 Նոյեմբերի 2017
ՀՀԿ պատգամավորը կոչ է արել ուսանողներին դադարեցնել հացադուլը, օրենքը ցանկացած դեպքում ընդունվելու է
Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը կոչ է արել ուսանողներին դադարեցնել հացադուլը:
11:45
14 Նոյեմբերի 2017
Օլիգարխների և պաշտոնյաների որդիները կծառայեն բանակում. Շարմազանով
Օլիգարխների և պաշտոնյաների որդիները կարող են բանակ զորակոչվել:
21:05
13 Նոյեմբերի 2017
Չկայացած ամուսնություն. 27–ամյա երիտասարդը փորձել է առևանգել աղջկան Էջմիածնում
Հայտնաբերվել է Էջմիածնի բնակչուհուն առևանգելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձը: