481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Լեոնարդո Դի Կապրիոն 40 մլն եվրո է հավաքել վայրի բնության պաշտպանության հիմնադրամում
18:06
23 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 23. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն ավելի քան 40 մլն եվրո է հավաքել իր ստեղծած վայրի բնության պաշտպանության հիմնադրամի գործունեության աջակցության համար։

Ինչպես հաղորդել է նրա գլխավորած կազմակերպությունը, բոլոր միջոցները ստացվել են բարեգործական երեկոյի ընթացքում, որը տեղի է ունեցել չորեքշաբթի ֆրանսիական Սեն Տրոպե քաղաքում։

Երեկոյին դերասանն աճուրդ է անցկացրել, որի ընթացքում վաճառել է իրեն պատկանող ժամանակակից գեղանկարչության թանկարժեք ստեղծագործություններ` ներառյալ Էնդի Ուորհոլի և բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսի նկարները։

Դի Կապրիոն նաև ամերիկացի գործարար Թոմ Բարաքին վաճառել է Բլեքադոր Քեյ կղզում իրեն պատկանող անշարժ գույքի մի մասը։

1 մլն եվրոյի դիմաց Սեն Տրոպեում վաճառվել է պայմանագիր, որը թույլ է տալիս դրա տիրոջը խոշորագույն համաշխարհային կինոփառատոներում (մասնավորապես` Կաննի կինոփառատոնում) ուղեկցել անվանի պրոդյուսեր Հարվի Վայնսթայնին

2,73 մլն եվրոյի դիմաց (շուրջ 3 մլն դոլար) ձեռք է բերվել Էլթոն Ջոնի մասնավոր համերգն անցկացնելու իրավունք։

Ինչպես նշել է իր հայտարարությունում Դի Կապրիոն, ինքը «հպարտանում է նրանով, որ մասնակցել է բարեգործական երեկոյին, որի միջոցները թույլ կտան շատ օգտակար նախաձեռնություններ իրականացնել մոլորակի պաշտպանության համար»։

Միջոցառմանը մասնակցել են նաև Մոնակոյի իշխան Ալբեր II–ը, անվանի ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Կոտիյարը և ամերիկացի դերասանուհի Քեյթ Հադսոնը։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել:
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։