480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Դիետոլոգը խորհուրդ է տալիս ամառվա շոգին խմել խոտաբույսերով պատրաստված տաք թեյեր
17:51
22 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ամառվա շոգ ամիսներին օրգանիզմը զովացնելու լավագույն միջոցներից է խոտաբույսերով պատրաստված տաք թեյերի օգտագործումը, օրինակ` ուրցից, դաղձից, լորենուց, հայտնել է բժիշկ–դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը։

«Ծարավը չարժի հագեցնել սառը ջրով, օրգանիզմն ավելի լավ են զովացնում այն մթերքները, որոնք ունեն քրտնաբեր ազդեցություն, այդ պատճառով ամենաճիշտ ըմպելիքն ամառվա շոգին խոտաբույսերով պատրաստված թեյերն են», – ասել է նա` հիշեցնելով, որ շոգին անհրաժեշտ է մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել։

Պետրոսյանը խորհուրդ է տվել  նրանց, ովքեր չեն տառապում հիպերտոնիայով, երիկամների և սրտանոթային համակարգի հիվանդություններով, ամեն օր օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ` 500 մլ 1 կգ մարմնի զանգվածին հաշվարկով։

Իսկ սրտանոթային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց, հղի կանանց, դիետոլոգը խորհուրդ է տալիս չզրկել իրենց ծիրանից, բանանից, քանի որ այդ մրգերը պարունակում են կալիում, որը հայտնի է իր միզամուղ հատկությամբ։

Դիետոլոգը խորհուրդ է տվել չօգտագործել գազավորված քաղցր ըմպելիքներ, որոնք իրականում չեն հագեցնում ծարավը, սակայն մեծ քանակությամբ շաքար են պարունակում, ինչը վատ է անդրադառնում առողջության վրա։

Բժիշկը խորհուրդ է տալիս ամառվա շրջանում ավելացնել վիտամիններով և հանքային աղերով հարուստ բանջարեղենի օգտագործումը, ինչպես նաև կաթնամթերքի, որը պարունակում է օրգանիզմի համար օգտակար բակտերիաներ։

Միաժամանակ,  Պետրոսյանը նշեց, որ չարժե ուտել օրական ավելի քան 500 գրամ միրգ, քանի որ մարդու օրգանիզմը մրգերի մեծ քանակները դժվար է մարսում։ -0-

 


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:28
05 Դեկտեմբերի 2016
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական հեռուստաալիքի հանդիսատեսին աշխարհագրության իր գիտելիքներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին աշխարհագրության գիտելիքներով:
12:24
05 Դեկտեմբերի 2016
Սառցե տոն Երևանում. Կարապի լճի սահադաշտը կրկին իր դռներն է բացում այցելուների առաջ
Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-ից 22:00–ը:
11:20
05 Դեկտեմբերի 2016
Հայաստանում մինչև 22 աստիճան ցուրտ է սպասվում
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 5–6–ը օդի ջերմաստիճաը կնվազի 4–6 աստիճանով:
23:02
04 Դեկտեմբերի 2016
Շեքսպիրի 6-ամյա սիրահար Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է հանդիսատեսին «Ամենից լավը» նախագծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայազգի Ալեքսանդր Բեյլերյանը «Ամենից լավը» նախագծում ցուցադրել է Ուիլյամ Շեքսպիրի և տարբեր լեզուների իմացությունը:
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: