478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+38
Եղանակը Երևանում
Հայ
Փորձագետ. Հայաստանում մանկական շաքարախտի դեպքերն աճում են տարեկան 50-70 մարդով
17:24
22 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանում շաքարախտով հիվանդ երեխաների քանակը  տարեկան աճում է 50-70 մարդով, չորեքշաբթի լրագրողներին ասել է առողջապահության նախարարության գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան։

Հայաստանի առողջապահության նախարարության տվյալներով` այսօրվա դրությամբ հանրապետությունում գրանցված են շուրջ 80 հազար շաքարախտով հիվանդներ, որոնցից 450–ը երեխաներ են, իսկ 177` 18-23 տարեկան երիտասարդներ։

«Ամենակարևորը (աճի գործոնը) ժառանգականության գործոնն է», – նշել է Աղաջանովան։

Գլխավոր էնդոկրինոլոգը նաև նշել է, որ շաքարախտ առաջացնող  գործոններից մեկն էլ վիրուսային վարակներն են, այդ թվում` կարմրուկը, ջրծաղիկը, հեպատիտը, համաճարակային պարոտիտը։

Իր հերթին առողջապահության նախարարության մանկական առողջության պահպանման բաժնի ղեկավար Նունե Փաշայանը նշել է, որ շաքարախտով հիվանդ երեխաների 30%–ը` սոցիալապես անապահով ընտանիքներից են, 5%-ը` ծնողազուրկ են, 3%–ը ապրում են ընտանիքներում, որտեղ մեկից ավելին հիվանդ են շաքարախտով։

2006 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ–ը բանաձև է ընդունել շաքարախտի վերաբերյալ, ըստ որի շաքարախտով հիվանդանալու դեպքերի աճը համաշխարհային ողջ հանրության համար վտանգ է հայտարարվել։ ՄԱԿ–ի բանաձևի ընդունմանը  նպաստել է Միջազգային շաքարախտային դաշնության  նախաձեռնած լայնածավալ հասարակական շարժումը, որը ուղղված է շաքարախտի վտանգի մասին բնակչության իրազեկման բարձրացմանը։ Բանաձևը ՄԱԿ–ի անդամ–պետություններին կոչ է արել շաքարախտի դեմ պայքարելու համար միջոցներ ձեռնարկել և մշակել ազգային ռազմավարություն շաքարախտի բուժման և պրոֆիլակտիկայի համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:10
29 Հուլիսի 2017
Ի՞նչ կանոնների պետք է հետևել` բնության գրկում հանգստանալիս տհաճ անակնկալներից խուսափելու համար
Ամռանը հաճելի է շաբաթվա ավարտն անցկացնել բնության գրկում:
12:58
29 Հուլիսի 2017
Կարևոր տեղեկություն ճամփորդների համար. ինչու՞ է անհրաժեշտ թենիսի գնդակ վերցնել օդանավ
Թենիսի գնդակը երկարաժամյա թռիչքի ժամանակ շատ օգտակար կարող է լինել։
21:05
28 Հուլիսի 2017
Երևանում Շաշկու բակային առաջնություն կանցկացվի
Երևանում կանցկացվի Շաշկու բակային առաջնություն։
18:50
28 Հուլիսի 2017
Չափազանց քիչ դիմորդներ կամ չափազանց շատ տեղեր. ի՞նչ է կատարվում բուհերում
2017–2018 թթ.–ի ընդունելության քննությունների արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանի գրեթե բոլոր բուհերում մնացել են բազմաթիվ թափուր տեղեր։
16:22
28 Հուլիսի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն երևանյան խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Վաղվանից` հուլիսի 29–ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի խաչմերուկներից մեկում։
12:38
28 Հուլիսի 2017
Բացառիկ ծրագիր փոքր բիզնեսի հաճախորդների համար` ՎՏԲ-Հայաստան Բանկից
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է ՀՀ բանկային շուկայում վարկավորման բացառիկ ծրագիր փոքր բիզնեսի հաճախորդների համար:
20:26
27 Հուլիսի 2017
Երևանում կանցկացվի առաջին Food Fest–ը
Food Fest սննդի փառատոնն առաջին անգամ կանցկացվի Երևանում:
17:58
27 Հուլիսի 2017
Ջորջ Քլունիի դեմքն ամենագեղեցիկն է ճանաչվել հայտնի տղամարդկանց շարքում
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի դեմքը ճանաչվել է աշխարհում ամենագեղեցիկը հայտնի տղամարդկանց շարքում։
12:34
26 Հուլիսի 2017
«Ռուկի վվերխ» խմբի երևանյան համերգը չի կայանա
«Ռուկի վվերխ» ռուսական խմբի երևանյան համերգը չեղարկվել է։
10:25
26 Հուլիսի 2017
Հայկական ազգային խոհանոցը կներկայացվի միջազգային մրցույթի շրջանակում
Ռուս զինվորական խոհարարները կպատրաստեն հայկական, եգիպտական, հնդկական, ղազախական, տաջիկական և ուզբեկական ազգային կերակրատեսակներ։
21:05
25 Հուլիսի 2017
Դաշնային խորհրդի խոսնակը հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը
Վալենտինա Մատվիենկոն հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը։
19:37
25 Հուլիսի 2017
ՌԴ–ում կարող է վճարովի դառնալ ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի տեղափոխումը
Ռուսաստանում բջջային հեռախոսների և վերնազգեստի տեղափոխումը ինքնաթիռով  կարող են վճարովի դառնալ: