483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո կրկեսն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում
14:21
22 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո կրկեսը օգոստոսի 29–ից հոկտեմբերի 4–ն առաջին անգամ հյուրախաղերով ելույթ կունենա Երևանում, տեղեկացրեց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, Հայաստանում «Իմպերիալ» կրկեսի նախագծի ղեկավար Սոս Պետրոսյանը։

«Երևանյան հյուրախաղերը նվիրված են Հայաստանի ժողովրդական արտիստ, հայտնի ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի 80–ամյակին։ Տարվա ընթացքում Ենգիբարյանին նվիրված միջոցառումներ են անցկացվում։ Սակայն ինձ` որպես նրա աշակերտի, դա քիչ է», – ասաց Պետրոսյանը չորեքշաբթի «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով` պետական մակարդակով նման կարևոր հոբելյանը նշելու անհրաժեշտությունը ստիպեց իրեն հանդես գալ Հայաստանում լավագույն շապիտո կրկեսներից մեկի հյուրախաղերը կազմակերպելու նախաձեռնությամբ։ 

«Երևանում մեկուկես ամիս կրկեսային տոն է սպասվում, որին արժանի է մեր հանդիսատեսը։ Վստահ եմ, որ ներկայացումը դուր կգա, և երազում եմ, որ այն դիտեն նաև Հայաստանի մարզերում», – ասաց Պետրոսյանը։

«Իմպերիալ» շապիտո կրկեսի պրոդյուսերի տեղակալ Անդրեյ Միտաչկինն իր հերթին նշեց, որ կրկեսի համար այսօր առաջնահերթ են հետխորհրդային տարածքում, մասնավորապես` Հայաստանում կազմակերպվող հյուրախաղերը, որոնք կդառնան առաջինը տարածաշրջանում։

«Մենք անհանգստանում ենք, թե ինչպես հանդիսատեսը կընդունի ծրագիրը, որտեղ շատ նորամուծություններ կան։ Կան շատ հետաքրքիր ատրակցիոններ կենդանիների մասնակցությամբ։ Ի տարբերություն բազմաթիվ շապիտո կրկեսների` մենք օգտագործում ենք կենդանի ձայն, որն ապահովում մոսկովյան է «Լեգիոն» խմբի մենակատար Ալեքսեյ Բուլգակովը։ Շոուին մասնակցում է «Վիկտորիա» պետերբուրգյան պարային համույթը», – ասաց Միտաչկինը։

Նրա խոսքով` կրկեսի կոլեկտիվը կանի ամեն ինչ` հայ հանդիսատեսին ուրախացնելու և զարմացնելու, նրա հույսերն արդարացնելու համար։

«Հանդիսատեսին սպասում են բազմաթիվ անակնկալներ։ Մասնավորապես` կներկայացվի իլյուզիոն համար։ Մեզ մոտ ելույթ է ունենում Մոնյա ծաղրածուն` մեծահասակ հանդիսատեսի համար նախատեսված կատակային համարներով։ Սակայն մենք չենք բացի բոլոր անակնկալները», – ասաց Միտաչկինը։

Նա հատուկ նշեց, որ Երևանի քաղաքապետարանի կազմակերպած «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում կկազմակերպվի նախապրեմիերային անվճար ցուցադրություն, որի օրը ճշտվում է։ Միտաչկինը նաև նշեց, որ մտադրություն կա կազմակերպել կրկեսի հյուրախաղերը նաև Հայաստանի և Ղարաբաղի շրջաններում։

Շապիտո կրկեսի ելույթները կկազմակերպվեն Կոմիտասի այգու տարածքում (նախկին Դելֆինարիումի տեղում)։ Տոմսերը կարժենան 2–5 հազար դրամ։

«Իմպերիալ» շապիտո կրկեսի նախագիծը հիմնադրվել է 2005 թ.–ին։ Կրկեսը հյուրախաղերով ելույթ է ունենում Ռուսաստանի և Ղազախստանի տարածքում։ Այն Ռուսաստանում գործող ամենակայուն շապիտո կրկեսներից է։

Շապիտո կրկեսի հագեցած ծրագրում կան ավելի քան 20 վարժեցված կենդանիներ` առյուծներ, կապիկներ, ուղտեր, ձիեր, պոնիներ, ինչպես նաև ներգրավված են կրկեսային բոլոր ժանրերը ներկայացնող արտիստներ։ Երևանյան հյուրախաղերը տեղի կունենան ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
10 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներին ձնաբուք է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
19:15
10 Դեկտեմբերի 2016
Մահացել է հայտնի ռեժիսոր Սերգեյ Միքայելյանը
94 տարեկանում Սանկտ Պետերբուրգում կյանքից հեռացել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Միքայելյանը:
22:09
09 Դեկտեմբերի 2016
LinkedIn–ը պաշտոնապես Microsoft-ին է պատկանում
Microsoft ընկերությունն ավարտել է 26,2 մլրդ դոլարով LinkedIn սոցիալական ցանցի գնման գործարքը:
15:35
09 Դեկտեմբերի 2016
Անակնկալ է սպասվում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցներին Երևանում
Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը:
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։