478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+36
Եղանակը Երևանում
Հայ
Քաղաքացիական ակտիվիստները կդիմեն ՄԻԵԴ` պարտադիր կենսաթոշակային համակարգը չեղյալ հայտարարելու համար
20:53
16 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները պատրաստ են հասնել կուտակային կենսաթոշակային համակարգի չեղյալ հայտարարելուն ՄԻԵԴ–ում, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց նախաձեռնության մասնակից Մանե Թանդիլյանը։

«Մենք հնարավորություն ունենք դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նրանք, ովքեր ընկնում են օրենքի գործողության տակ, այսինքն, պետական հատվածի կամ մասնավոր հատվածում վերջերս աշխատանքի անցած աշխատողները, կարող են միանալ մեզ»,– ասաց Թանդիլյանը։

Նրա խոսքով` հաշվի առնելով Հայաստանի իրողությունները, առանց հասարակական ճնշման հնարավոր չէ որևէ արդյունքի հասնել։

Նա նշեց նաև, որ Հայաստանի ՍԴ–ի` հուլիսի 7–ի որոշումը շատ «թույլ» էր, և դրա վառ օրինակը տարիքային հատկանիշով խտրականությունն է այն անձանց նկատմամբ, ում վրա տարածվում է տվյալ օրենքը։

Օրենքով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործողությունը պետք է ուժի մեջ մտներ 2014 թվականի հունվարի 1–ից 1974 թվականի հունվարի 1–ից հետո բոլոր ծնվածների համար։

Հայաստանի սահմանադրական դատարանն այս տարվա հուլիսի 7–ին որոշել է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ, որոնք բողոքարկվել էին Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների կողմից, համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։ Երկրի հիմնական օրենքին հակասող և անվավեր են ճանաչվել, մասնավորապես, այն կետերը, որոնցով տարեկան գնաճով ճշգրտված չափի վերադարձի երաշխիքը չի տարածվում պետբյուջեից քաղաքացիների կենսաթոշակային լրացուցիչ հատկացումների վրա։ 

Հատկանշական է, որ 2014 թվականի հունվարի 1–ին ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը հասարակությունում դժգոհության ալիք բարձրացրեց։ Սակայն հասարակական բողոքների ճնշման ներքո սկզբում Սահմանադրական դատարանը որոշում ընդունեց այն մասին, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը չի համապատասխանում Սահմանադրությանը, իսկ դրա մի շարք դրույթներ անվավեր են, իսկ հետո խորհրդարանն ընդունեց օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` մինչև հուլիսի 1–ը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը գործում է պետական կազմակերպությունների աշխատակիցների համար։

Մասնավոր հատվածի համար համակարգը սկզբում ներդրվում է կամավոր կարգով և գործում է երեք տարվա ընթացքում, իսկ ժամկետը լրանալուց հետո պարտադիր բաղադրիչը տարածվում է նաև նրանց վրա։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:50
28 Հուլիսի 2017
Չափազանց քիչ դիմորդներ կամ չափազանց շատ տեղեր. ի՞նչ է կատարվում բուհերում
2017–2018 թթ.–ի ընդունելության քննությունների արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանի գրեթե բոլոր բուհերում մնացել են բազմաթիվ թափուր տեղեր։
16:22
28 Հուլիսի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն երևանյան խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Վաղվանից` հուլիսի 29–ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի խաչմերուկներից մեկում։
12:38
28 Հուլիսի 2017
Բացառիկ ծրագիր փոքր բիզնեսի հաճախորդների համար` ՎՏԲ-Հայաստան Բանկից
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է ՀՀ բանկային շուկայում վարկավորման բացառիկ ծրագիր փոքր բիզնեսի հաճախորդների համար:
20:26
27 Հուլիսի 2017
Երևանում կանցկացվի առաջին Food Fest–ը
Food Fest սննդի փառատոնն առաջին անգամ կանցկացվի Երևանում:
17:58
27 Հուլիսի 2017
Ջորջ Քլունիի դեմքն ամենագեղեցիկն է ճանաչվել հայտնի տղամարդկանց շարքում
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի դեմքը ճանաչվել է աշխարհում ամենագեղեցիկը հայտնի տղամարդկանց շարքում։
12:34
26 Հուլիսի 2017
«Ռուկի վվերխ» խմբի երևանյան համերգը չի կայանա
«Ռուկի վվերխ» ռուսական խմբի երևանյան համերգը չեղարկվել է։
10:25
26 Հուլիսի 2017
Հայկական ազգային խոհանոցը կներկայացվի միջազգային մրցույթի շրջանակում
Ռուս զինվորական խոհարարները կպատրաստեն հայկական, եգիպտական, հնդկական, ղազախական, տաջիկական և ուզբեկական ազգային կերակրատեսակներ։
21:05
25 Հուլիսի 2017
Դաշնային խորհրդի խոսնակը հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը
Վալենտինա Մատվիենկոն հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը։
19:37
25 Հուլիսի 2017
ՌԴ–ում կարող է վճարովի դառնալ ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի տեղափոխումը
Ռուսաստանում բջջային հեռախոսների և վերնազգեստի տեղափոխումը ինքնաթիռով  կարող են վճարովի դառնալ:
18:38
25 Հուլիսի 2017
Ռեժիսոր Արիկ Մանուկյանին սպառնում է տուգանք և ազատազրկում մզկիթ նկարահանելու համար
Ռուսաստանաբնակ  ռեժիսոր Արիկ Մանուկյանին կալանավորել են Աբու Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի հարևանությամբ դրոնով նկարահանում կատարելու համար։
17:21
25 Հուլիսի 2017
Արջերը «զբոսնում են» Երևանի Ազատության հրապարակում (ՖՈՏՈ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին:
14:05
25 Հուլիսի 2017
Հայազգի դիզայները ստեղծել է հավաքածու` ոգեշնչված Փարաջանովի արվեստից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայազգի դիզայներ Վարդուհի Նազարյանը տպավորվել է Երևանի Սերգեյ Փարաւջանովի տուն–թանգարան այցելուցունից։