478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում անցկացվում է Հայոց ցեղասպանությունը վերապրած դերասանուհի Ավրորա Մարդիգանյանի հիշատակին նվիրված ցուցահանդես
11:50
16 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. 1915 թվականի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից փրկված Դերասանուհի Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանի հիշատակի ցուցահանդեսը նախօրեին բացվել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում։

Ցուցադրությունում ներառվել են 26 պաստառներ Մարդիգանյանի կյանքի և 20-րդ դարասկզբի Ցեղասպանության վայրագությունների մասին իր սեփական հիշողությունների հիման վրա նկարահանված հոլիվուդյան ֆիլմի  մասին։

Հենց իր կյանքի պատմությունն է ընկած «Հոշոտած Հայաստան» ֆիլմի հիմքում։ Այդ ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին առաջին գեղարվեստական ֆիլմն է, որում գլխավոր դերը կատարել է հենց ինքը` Ավրորան։

«2015 թվականը Հայաստանի համար խորհրդանշական տարի է, և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ղեկավարության աջակցությամբ այն համալրվել է «Այլևս երբեք» նոր հարթակով, որի խորհրդանիշն է դարձել Ավրորա Մարդիգանյանը», –լրագրողներին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

Նա նշեց երկու բացառիկ փաստ, որոնք բացահայտվել են ցուցահանդեսին նախապատրաստվելու ընթացքում։ Առաջինը` Երևան է բերվել բացառիկ ցուցանմուշ` ճամպրուկ, որը պատկանել է Մարդիգանյանին և որը հրաշքով է պահպանվել այսքան տարիների ընթացքում։

«Մեկ այլ մեր հայրենակցուհու օգնությամբ մեզ հաջողվեց գտնել ուրիշ բացառիկ ցուցանմուշ`Մարդիգանյանի հուշագրերի ճապոնական թարգմանությունը, որը հրատարակվել է 1923 թվականին», – ընդգծել է Դեմոյանը։

Նա նաև ավելացրել է, որ մի շարք օրիգինալ նյութեր են ներկայացված Փարիզի քաղաքապետարանում անցնող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսին, որի ավարտին դրանք կվերադարձվեն Ցեղասպանության թանգարան–ինստիտուտ։

Ցուցահանդեսի շրջանակում Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Ավրորա Մարդիգանյանի անվան պատվավոր մեդալներով պարգևատրել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր–տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանին, VivaCell-MTS–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, Ռուս քննադատ Կիրիլ Ռազլոգովին (Rwusastan), կինոռեժիսոր Ռոբ Նիլսոնին (ԱՄՆ), հատուկ հանձնարարությունների դեսպան Լևոն Սարգսյանին, բարերարներ` Ռայմոնդ Եզեգուլյանին (Ֆրանսիա), Պավել Մարգարյանին (Հայաստան) և Խաչիկ Մանուկյանին (Հայաստան)։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, ԱՄՆ նահանգների մեծամասնությունը, ինչպես նաև Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի  խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ –0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը:
16:35
08 Օգոստոսի 2017
Հայաստանը կմասնակցի Մոսկվայի հրավառության շքեղ փառատոնին
Թիմերը երկինք բաց կթողնեն շուրջ 60 հազար համազարկ
15:30
08 Օգոստոսի 2017
«Կորեական Խալկ» մականունով բոդիբիլդերը հարերենով ողջույնի խոսք է ձայնագրել (ՎԻԴԵՈ)
Տեսագրությունում նա հայերենով վանկարկում է   «Հայաստան», «Հայաստան»: