483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ցուցարարներն «ազատել» են Հանրապետության հրապարակը և շարժվում են դեպի գլխավոր դատախազություն
21:01
14 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 14. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք ավելի վաղ Երևանի կենտրոնում փակել էին Հանրապետության հրապարակը, շարժվում են դեպի գլխավոր դատախազության շենք։

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, ցուցարարները պահանջում են պատասխանատվության ենթարկել ոստիկաններին, որոնք հունիսի 23–ի ցույցը ցրելու ժամանակ ուժ են կիրառել։

ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ Դա Երևանում բողոքի ակցիայի պատճառ է դարձել, որը սկսվել է Երևանում հունիսի 19–ից և հունիսի 22–ի երեկոյան վերածվել է երթի դեպի նախագահի նստավայր Բաղրամյանի պողոտայում։

Հունիսի 23–ի լույս գիշերը ոստիկանները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրել են ցուցարարներին։ Գրեթե 240 մարդ, այդ թվում` լրագրողներ, բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ, 25 մարդ դիմել է բուժօգնության։

Ակցիան վերսկսվել է նույն օրվա երեկոյան, ցույցերը բացառապես խաղաղ բնույթ են կրում։ Ակտիվիստները պահանջում են չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի թանկացման մասին կարգավորիչի և խաղաղ ակցիայի ցրման ժամանակ լիազորությունների չարաշահման մեղավորներին պատժելու որոշումը։

ՀՀ ոստիկանությունը հուլիսի 6–ին բացել է Բաղրամյան պողոտան, որը ցուցարարները փակել էին հունիսի 22–ից։ Ոստիկանները, չկիրառելով ֆիզիկական ուժ, տեղափոխել էին ցուցարարներին պողոտայից, ինչից հետո տրանսպորտի երթևեկությունը վերականգնվել էր։ 46 մարդ տեղափոխվել էր ոստիկանական բաժանմունք, սակայն շուտով նրանց բոլորին ազատ էին արձակել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:09
09 Դեկտեմբերի 2016
LinkedIn–ը պաշտոնապես Microsoft-ին է պատկանում
Microsoft ընկերությունն ավարտել է 26,2 մլրդ դոլարով LinkedIn սոցիալական ցանցի գնման գործարքը:
15:35
09 Դեկտեմբերի 2016
Անակնկալ է սպասվում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցներին Երևանում
Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը:
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։