485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Երկու հարյուր ցուցարարներ փակել են Երևանի կենտրոնական հրապարակի երթևեկությունը
20:49
14 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 14. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողքի ակցիայի շուրջ 200 մասնակիցներ փակել են Երևանի Հանրապետության հրապարակի երթևեկությունը։

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը, Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ ցուցարարների գործողությունները հակաօրինական են` պահանջելով ազատել հրապարակը` հակառակ դեպքում սպառնալով ձերբակալել իրավախախտներին։

Ակցիայի անցկացման վայր են մոտեցել ոստիկանական մեքենաներ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարները ծրագրում են շարժվել դեպի գլխավոր դատախազության շենք` պահանջելով պատասխանատվության ենթարկել ոստիկաններին, որոնք հունիսի 23–ի ցույցը ցրելու ժամանակ ուժ են կիրառել։

ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ Դա Երևանում բողոքի ակցիայի պատճառ է դարձել, որը սկսվել է Երևանում հունիսի 19–ից և հունիսի 22–ի երեկոյան վերածվել է երթի դեպի նախագահի նստավայր Բաղրամյանի պողոտայում։

Հունիսի 23–ի լույս գիշերը ոստիկանները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրել են ցուցարարներին։ Գրեթե 240 մարդ, այդ թվում` լրագրողներ, բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ, 25 մարդ դիմել է բուժօգնության։

Ակցիան վերսկսվել է նույն օրվա երեկոյան, ցույցերը բացառապես խաղաղ բնույթ են կրում։ Ակտիվիստները պահանջում են չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի թանկացման մասին կարգավորիչի և խաղաղ ակցիայի ցրման ժամանակ լիազորությունների չարաշահման մեղավորներին պատժելու որոշումը։

ՀՀ ոստիկանությունը հուլիսի 6–ին բացել է Բաղրամյան պողոտան, որը ցուցարարները փակել էին հունիսի 22–ից։ Ոստիկանները, չկիրառելով ֆիզիկական ուժ, տեղափոխել էին ցուցարարներին պողոտայից, ինչից հետո տրանսպորտի երթևեկությունը վերականգնվել էր։ 46 մարդ տեղափոխվել էր ոստիկանական բաժանմունք, սակայն շուտով նրանց բոլորին ազատ էին արձակել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։
12:59
04 Նոյեմբերի 2017
Գրող Զապել Եսայանն աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում է
Ինչպես կարծում էր Եսայանը, գրականությունը զարդ չէ, այլ հզոր զենք և անարդարության դեմ պայքարի միջոցով։