483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և ԱՊՀ այլ երկրների քաղաքացիները աշխատանքային այցերով սկսել են հաճախ մեկնել Ռուսաստան
12:46
14 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և ԱՊՀ այլ երկրների քաղաքացիներն աշխատանքային այցերով սկսել են հաճախ  մեկնել Ռուսաստան, հայտնում է izvestia.ru–ն ՌԴ մշակույթի նախարարության տվյալների համաձայն  (վարչությունը պատասխանատու է նաև զբոսաշրջության զարգացման համար)։

Հայաստանի քաղաքացիների Ռուսաստան աշխատանքային այցերի քանակը 2015 թվականի I եռամսյակում 2014 թվականի I եռամսյակի համեմատ ավելացել է 298%` 26 հազարից մինչև 106 հազար մարդ։

Ընդ որում Ռուսաստան Ադրբեջանի քաղաքացիների աշխատանքային մուտքերը 2015 թվականի I եռամսյակում 2014 թվականի I եռամսյակի համեմատ աճել են 247% (14 հազարից մինչև 50 հազար մարդ), Մոլդովայի հանրապետության քաղաքացիներինը`  233% (30 հազարից մինչև 101 հազար մարդ), Ղազախստանի քաղաքացիներինը` 81% (23 հազարից մինչև 42 հազար մարդ), Ուզբեկստանի քաղաքացիներինը` 76% (232 հազարից մինչև 408 հազար մարդ), Ղրղըզստանի քաղաքացիներինը` 67% (58 հազարից մինչև 98 հազար մարդ), Տաջիկստանի քաղաքացիներինը` 49% (189 հազարից մինչև 280 հազար մարդ)։

Հրատարակության համաձայն` 2015 թվականի I եռամսյակում 2014 թվականի I եռամսյակի համեմատ ԱՊՀ և ԵՏՄ երկրներից աշխատանքային այցերի մուտքերը ավելացել են միջինում երեք անգամ։

Փորձագետների կարծիքով` այս տվյալները վկայում են Ռուսաստանի և հարևան երկրների միջև բիզնեսի ոլորտում համագործակցության զարգացման մասին, ինչպես նաև ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացման հետևանք են։ Ընդ որում թվարկված երկրներից նույն ժամանակահատվածում Ռուսաստան մասնավոր ուղևորությունների քանակը կտրուկ նվազել է։ 

Մոլդովայի հանրապետության քաղաքացիները սկսել են գնալ 61%–ով ավելի քիչ, Ուզբեկստանի քաղաքացիները`64%–ով, Հայաստանի քաղաքացիները` 34%–ով, Տաջիկստանի քաղաքացիները` 59%–ով։

Փորձագետները հոսքի ավելացումը կապում են  բիզնեսի ոլորտում համագործակցության զարգացման հետ, այն է` ԵՏՄ–ի ընդլայնման հետ, որում ընդգրկվել են Ղազախստանը, Հայաստանը և Ղրղըզստանը։

Նախկին ԽՍՀՄ երկրների սփյուռքի ներկայացուցիչները, որոնք չեն մտնում ԵՏՄ–ի մեջ, ինչպես նաև «քաղաքացիական աջակցում» ՀԿ–ի ներկայացուցիչները, որն աջակցում է արտագաղթողներին, համոզված են, որ այս վիճակագրությունը ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացման հետևանք է։

Տնտեսագիտության բարձրագույն դպորցի ժողովրդագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Նիկիտա Մկրտչյանը կարծում է, որ Հայաստանի քաղաքացիների հոսքը դեպի Ռուսաստան անմիջականորեն կապված է ԵՏՄ–ին անդամակցելու հետ։

«Դա զգալիորեն հեշտացրել է Ռուսաստանում աշխատելու համար նրանց պայմանները, քանի որ ԵՏՄ–ի կազմում ընդգրկված երկրի քաղաքացիները, պատենտ ստանալու կարիք չունեն։ Ինչ վերաբերում է մասնավոր ուղևորությունների նվազմանը, ենթադրում եմ, որ նախկինում ուղևորությունների մի մասը նշվում էր որպես զբոսաշրջություն, սակայն իրականում մարդիկ մեկնում էին աշխատելու։ Այժմ դրա անհրաժեշտությունը չկա», – ասել է Մկրտչյանը։

2015 թվականի հունվարից Ռուսաստանում ուժի մեջ է մտել միգրացիոն օրենսդրության խստացումը։ ԴՕ «ՌԴ-ից ելքի եւ ՌԴ մուտքի մասին» օրենքի 27-րդ հոդվածի փոփոխությունների համաձայն, 120-օրյա մուտքի ժամկետը գերազանցելու դեպքում կիրառվում է ՌԴ տարածք մուտք գործելու արգելք 3 տարի ժամկետով: ՌԴ տարածքում ավելի քան 270 օր անօրինական գտնվելու իրավախախտողի հանդեպ  կիրառվում է ՌԴ տարածք մուտք գործելու արգելք 5 տարի ժամկետով: Մեկ տարուց ավել անօրինական ՌԴ–ում գտնվող անձինք կզրկվեն ՌԴ մուտք գործել 10 տարի։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:09
09 Դեկտեմբերի 2016
LinkedIn–ը պաշտոնապես Microsoft-ին է պատկանում
Microsoft ընկերությունն ավարտել է 26,2 մլրդ դոլարով LinkedIn սոցիալական ցանցի գնման գործարքը:
15:35
09 Դեկտեմբերի 2016
Անակնկալ է սպասվում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցներին Երևանում
Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը:
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։