484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ոստիկանությունը բացեց Բաղրամյան պողոտան, տրանսպորտի երթևեկությունը վերականգնված է
13:37
06 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ոստիկանները բացեցին Բաղրամյան  պողոտայի երթևեկությունը` առանց ուժ կիրառելու։

Պողոտայի երթևեկելի հատվածն այս պահին բաց է, սակայն փողոցի երկու կողմի մայթերին կանգնած են ցուցարարներ և հատուկջոկատայիններ։Տրանսպորտի երթևեկությունը վերականգնված է։

Ավելի վաղ ոստիկաններն ու «Սանիթեք» ընկերության աշխատակիցները բեռնատարների միջոցով հեռացրեցին Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները, որոնք ծառայում էին որպես բարիկադ։

Երկու ժամ առաջ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որտեղ կոչ էր արել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին մինչև ժամը 12։30–ը բացել Բաղրամյան պողոտան, հակառակ դեպքում իրավապահ մարկինները հայտարարում են, որ դա կանեն իրենց վերապահված լիազորությունների միջոցով։

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները հունիսի 22–ից փակել են Բաղրամյան պողոտան, որտեղ գտնվում է ՀՀ նախագահի նստավայրը, խորհրդարանի, Սահմանադրական դատարանի և մի շարք դեսպանատների շենքերը։ Որպես բարիկադներ ցուցարարներն օգտագործում են աղբամանները։

«ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթևեկելի հատվածից հեռացնելու միջոցով», – նշվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ոստիկանությունը անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին առաջարկել էր ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը, այդ հորդորները վերջին մի քանի օրերի ընթացքում ամբողջությամբ անտեսվել են:

«ՀՀ ոստիկանությունը ևս մեկ և վերջին անգամ, առաջարկում է հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին` այսօր մինչև ժամը 12.30-ը ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը: Հակառակ դեպքում, ժամը 12.30-ից սկսած ՀՀ ոստիկանությունը դա կիրականացնի իրեն վերապահված լիազորությունների գործադրման միջոցով», – նշվում է ոստիկանության հայտարարության մեջ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: