480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ոստիկանությունը խոստանում է, որ ուժ չի կիրառի ցուցարարների դեմ
13:20
06 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը վստահեցրել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, որ իրավապահ մարմինները ուժ չեն կիրառի ցուցարարների դեմ Բաղրամյան պողոտայում։

«Մենք խնդրում և կոչ ենք անում բոլորին` ազատել պողոտայի երթևեկելի հատվածն ու տեղափոխվել մայթ»,  – ասաց Պողոսյանը։ 

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ արեց լրագրողներին երթևեկելի հատվածից տեղափոխվել մայթ։

Ավելի վաղ ոստիկաններն ու «Սանիթեք» ընկերության աշխատակիցները բեռնատարների միջոցով հեռացրեցին Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները, որոնք ծառայում էին որպես բարիկադ։

Երկու ժամ առաջ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որտեղ կոչ էր արել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին մինչև ժամը 12։30–ը բացել Բաղրամյան պողոտան, հակառակ դեպքում իրավապահ մարկինները հայտարարում են, որ դա կանեն իրենց վերապահված լիազորությունների միջոցով։

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները հունիսի 22–ից փակել են Բաղրամյան պողոտան, որտեղ գտնվում է ՀՀ նախագահի նստավայրը, խորհրդարանի, Սահմանադրական դատարանի և մի շարք դեսպանատների շենքերը։ Որպես բարիկադներ ցուցարարներն օգտագործում են աղբամանները։

«ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթևեկելի հատվածից հեռացնելու միջոցով», – նշվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ոստիկանությունը անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին առաջարկել էր ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը, այդ հորդորները վերջին մի քանի օրերի ընթացքում ամբողջությամբ անտեսվել են:

«ՀՀ ոստիկանությունը ևս մեկ և վերջին անգամ, առաջարկում է հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին` այսօր մինչև ժամը 12.30-ը ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը: Հակառակ դեպքում, ժամը 12.30-ից սկսած ՀՀ ոստիկանությունը դա կիրականացնի իրեն վերապահված լիազորությունների գործադրման միջոցով», – նշվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Ոստիկանությունից ընդգծեցին, որ նշված գործողությունները նպատակաուղղված չեն լինելու հավաքի դադարեցմանը, եթե այն շարունակվելու է Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի հատվածում և չի խոչընդոտելու դրա բնականոն ընթացքին:

Շաբաթ օրը ակցիայի համակարգող խմբի ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ եթե իշխանությունները չկատարեն իրենց պահանջները մինչև երկուշաբթի ժամը 21։00–ն, ապա նրանք կսկսեն «Քայլ առաջ» նոր ակցիան։ Սանասարյանը, մասնավորապես, սպառնացել է, որ ցուցարարներն  ամեն օր մեկ քայլ առաջ կտանեն որպես բարիկադ ծառայող աղբամանները:

Հունիսի կեսին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց 16 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, ընդ որում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր հայտում մտադիր էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ Այս ամենը հանգեցրեց բողոքի ակցիայի, որը սկսվեց Երևանում հունիսի 19–ին և հունիսի 22–ին վերածվեց քայլերթի դեպի նախագահի նստավայր` Մարշալ Բաղրամյան պողոտա։

Հունիսի 23–ի գիշերը ոստիկանները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրեցին ցուցարարներին։ Ոստիկանական բաժանմունքներ տեղափոխվեց գրեթե 240 մարդ, այդ թվում` լրագրողներ։ 25 մարդ դիմեց բուժօգնության։

Օրերս հայկական իշխանություններն առաջարկեցին իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աուդիտ, իսկ այդ ժամանակահատվածում իշխանությունները կսուբսիդավորեն բարձրացված սակագները։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:28
22 Հունիսի 2017
Հաշմանդամի սայլակով աղջնակն ուղեկցել է Ռոնալդուին դաշտ դուրս գալիս (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստան–Պորտուգալիա խաղի ժամանակ Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել 10–ամյա Պոլինայի ուղեկցությամբ:
13:11
22 Հունիսի 2017
Տավուշում քամին արմատախիլ է արել 30-40 տարվա ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ
Պտղավանում քամին արմատախիլ է արել ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ:
21:05
21 Հունիսի 2017
Խեղդվող «Հույսը» հրաշքով փրկվել է (ՎԻԴԵՈ)
Սեուլի կենդանաբանական այգու տեսախցիկներն արձանագրել են ջրավազանից փղիկի փրկության կադրեր։
16:40
21 Հունիսի 2017
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը փոխնակ մայր են գտել. մանրամասներ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը պայմանագիր են կնքել մի կնոջ հետ, ով կդառնա իրենց երրորդ երեխայի փոխնակ մայրը:
15:49
21 Հունիսի 2017
Cumulonimbus կամ կարկտաբեր ամպերը բարձրությունից (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության բաժնի պետ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Facebook–ի իր էջում։
15:13
21 Հունիսի 2017
Beeline-ը և ՎՏԲ-Հայաստան Բանկը համատեղ բացառիկ պրոդուկտ են ներկայացնում
Beeline-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ գործակցության շրջանակում թողարկում են ՀՀ շուկայում բացառիկ պրոդուկտ:  
13:35
21 Հունիսի 2017
Գարիկ Մարտիրոսյանն «անսպասելի» ֆոտոսեսիա է անցկացրել կնոջ հետ (ՖՈՏՈ)
Գարիկ Մարտիրոսյանը հայկական ազգային տարազներով ֆոտոսեսիայի է մասնակցել կնոջ հետ:  
11:10
21 Հունիսի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն` Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Հունիսի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի կենտրոնական փողոցներից մեկում:
20:17
20 Հունիսի 2017
Ուրախ լուր. հնգյակից երկու փոքրիկներն արդեն կերակրվում են կաթի շշով
Հնգյակից կենդանի մնացած երկու աղջիկները դեռևս գտնվում են հիվանդանոցում։
19:29
20 Հունիսի 2017
Վլադիմիր Սպիվակովի դուստրն ամուսնացել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սպիվակովի դուստրը` Տատյանան, ամուսնացել է իր սիրելիի` Թոմաս Մատալուի հետ։
17:31
20 Հունիսի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն Երևանի կենտրոնում (ՍԽԵՄԱ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Երևանի կենտրոնում` Խաչատուր Աբովյանի հրապարակում։
16:53
20 Հունիսի 2017
Տուլայի վթարից տուժած 15-ամյա ՀՀ քաղաքացին կվիրահատվի
ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ԱԻՆ ներկայացուցիչը տեղեկություն է հաղորդել: