484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Աշոտյան. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը լրագրողական կադրերի յուրօրինակ դարբնոց է
14:56
03 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է «Նովոսստի–Արմենիա» գործակալությանը տասնամյա հոբելյանի առթիվ։

«Ես ոչ միայն ծանոթ եմ «Նովոստի–Արմենիա» գործակալության կայքին, այլ  մի քանի տարի հետևում եմ դրան ։ Կայքն ունի բավականին հետաքրքիր բովանդակություն։ Բացի ընթացիկ տեղեկությունից` այնտեղ կարելի է գտնել հետաքրքիրր հարցազրույցներ, վերլուծություն, միջազգային մամուլի տեսություն»,– ասել է նախարարը։

Նա նշել է, որ կայքը հետաքրիր է ինչպես ռուսալեզու, այնպես էլ հայալեզու այցելուների համար։ Հատկապես մեծ է դրա նշանակությունը Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ռուսալեզու լսարանի համար որպես տեղեկության անկողմնակալ և պրոֆեսիոնալ աղբյուր։

«Դա հատկապես կարևոր է, քանի որ տեղեկատվական դաշտում այդքան էլ շատ չեն Հայաստանի և հայերի մասին անկողմնակալ տեղեկություն տրամադրող կայքերը։

«Նովոստի–Արմենիա»–ն ոչ միայն լրատվական գործակալություն է, այլ կադրերի «յուրօրինակ դարբնոց»։ Ճանաչում եմ բազմաթիվ լրագրողների, ովքեր այս կամ այն ժամանակահատվածում աշխատել և մասնագիտական հմտություններ են ձեռք բերել հենց «Նովոստի–Արմենիայում»,– ասել է գերատեսչության ղեկավարը։

«Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը հայկական լրատվական շուկայի առաջատարների թվում է։ Գործակալության հիմնական խնդիրը Հայաստանի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքի օպերատիվ և անկողմնակալ լուսաբանումն է։

Ըստ Yandex.ru որոնողական համակարգի վարկանիշի`«Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությունը մշտապես գտնվում է հայկական ԶԼՄ-ների առաջատար եռյակում:

Arcaler Scorecard պորտալի` 2015 թ.–ի մայիսի 10–ի ուսումնասիրության համաձայն` «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվական գործակալության կայքը զբաղեցրել է երրորդ տեղը հայկական ԶԼՄ–ների շրջանում QI վիրտուալ մտավոր կապիտալի ամփոփ ցուցիչով` բարձրանալով 13 հորիզոնականով։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը 2009թ. մարտին լավագույնն է ճանաչվել  «Եվրոպական թեմաների մոնիտորինգը հայկական ԶԼՄ-ներում» ծրագրի «Եվրոպական թեմաներն առավել լայնորեն լուսաբանող ԶԼՄ» անվանակարգում: Մրցույթի կազմակերպիչներն էին «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունն ու Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։

2009թ.-ի հուլիսին Business Initiative Directions (BID) միջազգային կազմակերպությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը «Gold» կատեգորիայի Միջազգային աստղ մրցանակ է շնորհել։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։
19:11
23 Ապրիլի 2017
Սպանախը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել
Սպանախը ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է, սակայն սխալ օգտագործման պարագայում այն կարող է քաղցկեղ առաջացնել:
17:51
23 Ապրիլի 2017
Մարդու պորտալարի արյունը ճանաչվել է երիտասարդացման միջոց
Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդու պորտալարի արյան մեջ պարունակվող սպիտակուցները երիտասարդացման միջոց են ծեր մկների համար:
16:30
23 Ապրիլի 2017
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Ցուկերբերգը խոստացել է անել ամեն ինչ` սոցցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար:
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել:
18:39
22 Ապրիլի 2017
Ինչպե՞ս զգալիորեն նվազեցնել վաղ մահացության վտանգը
Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանի գիտնականները խոսել են հեծանիվ քշելու օգտակարության մասին:
13:47
22 Ապրիլի 2017
Հայ դիզայները կներկայացնի «SONČESS» հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա շրջանակում
Հայ դիզայներ Սոնա Հակոբյանը կներկայացնի իր «SONČESS» ապրանքանիշի նոր հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա (Tbilisi Fashion Week) շրջանակում։
16:19
21 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանի` սրբապատկերով թափանցիկ զգեստը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմ Քարդաշյանն իր հագուստով կրկին ցնցել է երկրպագուներին:
20:21
20 Ապրիլի 2017
«Եհովայի վկաները» կհասնեն Ստրասբուրգի դատարան
«Եհովայի վկաները» ՄԻԵԴ–ում կբողոքարկեն իրենց ծայրահեղական կազմակերպության ճանաչելու մասին որոշումը: