484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի տարածքում շոգի հետ կապված ստեղծվում է հրդեհավտանգ իրադրություն
15:40
02 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 2. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ստեղծվում է հրդեհավտանգ իրավիճակ` պայմանավորված շոգով, որն առաջացել է մթնոլորտ թափանցած տաք օդային զանգվածներով, հինգշաբթի հայտարարեց Հայաստանի տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության տնօրեն տեղակալ, գեներալ–մայոր Վրեժ Գաբրիելյանը։

Նրա խոսքով` հայտնի է, որ տաք օդային զանգվածները Հայաստան են թափանցում հուլիս–օգոստոսին։ Այդ գործընթացը տվյալ պահին գնում է, և այդ պատճառով Հայաստանի տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանական ծառայությունը պաշտոնապես զգուշացրել է Հայաստանի տարածքում անտառային հրդեհների առաջացման վտանգի մասին բոլոր համապատասխան կառույցներին, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց։

«Մենք պետք է պատրաստ լինենք արագ արձագանքել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկենք անտառներում հրդեհ առաջանալու դեպքում»,– ասաց նա։

Գաբրիելյանի խոսքով` անտառային հրդեհների դեպքերի ավելացման լուրջ միտում կա, և դրանում ոչ վերջին դերը խաղում է գլոբալ տաքացումը, ինչպես նաև մարդկանց անպատասխանատվությունը։

Փրկարարական ծառայության պետի տեղակալի խոսքով` 2010թ.–ից մինչև 2015թ.–ի հուլիսի 1–ը Հայաստանում գրանցվել է անտառային հրդեների 224 դեպք` 1998-2009թթ. շրջանի 155–ի փոխարեն։ Նրա խոսքով` դա խոսում է այն մասին, որ հրդեհների քանակը և ինտենսիվությունն աճում է։

Անտառների համար վտանգ են ներկայացնում գյուղի բնակիչների կողմից հնձած արտերը և չոր խոտերն այրելը, որի արդյունքում կրակը տարածվում է նաև մոտակա անտառային զանգվածներին։

Միաժամանակ, հրդեհավտանգ իրադրության տեսակետից ամենավտանգավորը Կոտայքի մարզն է։

Գաբրիելյանը նշել է, որ նախարարությունն անտառների մոտ գտնվող գյուղերի բնակիչներից 109 համայնքներում ստեղծում է կամավոր ջոկատներ` կրակի հետ պայքարելու համար, որոնք ակտիվ կաջակցեն հրդեհի դեմ պայքարին։

«Ես ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, որ նախարարությունը ձեռք է բերել 2,5 մլն տոննա ծավալով հատուկ սարքավորում, որը թույլ է տալիս օդից ջուր ցանել։ Դա թույլ կտա հանգցնել հրդեհները դժվարամատչելի շրջաններում։ Բացի այդ, նախարարությունը ձեռք է բերել ուսապայուսակային թիթեղ` 20–լիտրանոց բաքերով»,– ասաց նա։

Իր հերթին «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը հայտարարել է, որ Հայաստանում անտառները հիմնականում լայնատերև են և հողի մակերեսը` չոր տերևով կամ խոտով ծածկված, այրվում է այն տարիներին, երբ ձմռանը չի ձևավորվում բավականաչափ բարձր ձյան ծածկ կամ դեկտեմբերը չոր է լինում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:01
30 Ապրիլի 2017
Եղանակն անակնկալ կմատուցի Հայաստանի բնակիչներին մայիսի 1–ին
Օդերևութաբաններն անակնկալ են խոստանում Հայաստանի բնակիչներին երկուշաբթի` մայիսի 1–ին:
19:37
30 Ապրիլի 2017
Ինչպե՞ս ազատվել գիրանալու գենետիկական նախահակումից
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե ինչպես կարելի է նվազեցնել մարդու գիրանալու նախահակումը:
15:24
30 Ապրիլի 2017
Մթերքների 9 համադրություններ, որոնք ուժեղացնում են միմյանց օգտակար հատկությունները
Մեր առողջության գրավականը ճիշտ սովորություններն են:
20:41
29 Ապրիլի 2017
Իսլայելի գիտնականները ապացուցել են, որ առողջ սնունդ գոյություն չունի
Իսրայելի Վեյցմանի ինստիտուտը արտասովոր հետազոտություն է անցկացրել:
18:43
29 Ապրիլի 2017
Դիմակ դեմքի ծակոտիները մաքրելու և լավ տեսք հաղորդելու համար
Դիմակը հնարավոր է պատրաստել տնային պայմաններում:
11:27
29 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում:
18:40
28 Ապրիլի 2017
Daily Mail. հայտնի է, թե ինչու է Քիմ Քարդաշյանը Instagram–ում զրկվել 100 հազար բաժանորդներից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է բիկինիով լուսանկարներ:
18:20
28 Ապրիլի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: