486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-11
Եղանակը Երևանում
Հայ
Գրեթե 45 հազ. հայ դպրոցականներ մասնակցել են «Կենգուրու 2015» մաթեատիկական մրցույթին
14:59
02 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Գրեթե 45 հազար դպրոցականներ մասնակցել են «Կենգուրու 2015» մաթեատիկական միջազգային մրցույթին, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի կրթության և գիտության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: 

«Մրցույթի հայ հաղթողներն են` Երևանի երկու դպրոցականներ` Արտաշես Գոլեցյանը և Սերգեյ Ներսեսյանը, ինչպես նաև Սերյոժա Դանիելյանը Շիրակի մարզից և Էրիկ Մելիքյանը Լոռվա մարզից»,- նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, «Կենգուրու 2015»-ում, որը կայացել է ապրիլի 2-ին, մասնակցել է 3-12-րդ դասարանների 44 981 աշակերտ Հայաստանի և Արցախի 1068 դպրոցից: Բացի հաղթողներից, մրցույթում լավագույն արդյունք է ցուցաբերել և պատվոգրի ու խրախուսական մրցանակի արժանացել 461 աշակերտ։

«2014-15 ուսումնական տարին լի էր հետաքրքիր և զանազան կրթական և մշակութային միջոցառումներով: 2015 թվականի կարևորագույն իրադարձությունը, անշուշտ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Հարյուրերորդ տարելիցի միջոցառումներին ակտիվ մասնակցել են նաև հայկական դպրոցները: Այս տարի մեծ ճանաչում են ձեռք բերել տարբեր առարկաներից դպրոցական օլիմպիադաները»,- ավելացրեց Հովհաննիսյանը:

Նա նշեց նաև, որ 2015 թվականին 16 առարկաներից անցկացված Հանրապետական օլիմպիադաներին մասնակցել է ավելի քան 1.5 հազար երեխա:

Այս պահին 27 երեխաներ պատրաստվում են մասնակցել վեց առարկաների միջազգային օլիմպիադաների:

«Բոլոր այդ միջոցառումների կողքին կարևոր տեղ է զբաղեցնում «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը, որն իր անցկացման տարիների ընթացքում հասցրել է դուր գալ հայ դպրոցականներին, ուսուցչական անձնակազմերին, ծնողներին»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանն ավելացրեց, որ հայ դպրոցականների հաղթանակները միջազգային տարբեր օլիմպիադաներում և մրցույթներում ամբողջ երկրի հպարտոության առիթ են:

Նրա խոսքով, այդ հաղթանակները հերթական անգամ ցույց են տալիս ողջ աշխարհին, որ հայերը կրթություն սիրող ժողովուրդ են: «Որպեսզի երեխաները հասկանան, որ կրթությունը հաջողության միակ ուղին է, անհրաժեշտ է, որ մանկուց հնարավորություն ունենան փորձել իրենց ուժերն այդ ոլորտում: «Կենգուրու» մրցույթը ծառայում է հենց այդ նպատակին` լինելով մաթեմատիկայի իրենց գիտելիքները ստուգել ցանկացող դպրոցականների համար ճանաչված միջոցառում»,- նշեց Սահակյանը:

Մրցույթը Հայաստանում անցկացվում է 7–րդ անգամ, Արցախում` 5–րդ անգամ։

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը տրամաբանական խնդիրների մրցույթ է, որն անցկացվում է ամեն տարի նույն օրն աշխարհի 63 երկրներում։ Մրցույթին մասնակցում է մոտ 7 մլն դպրոցական։ Մրցույթի հիմնական նպատակն է երեխաների շրջանում սերմանել սեր մաթեմատիկայի նկատմամբ։

Մրցույթն առաջին անգամ անցկացվել է Փարիզում 1991 թ.–ին, իսկ 1994 թ.–ին այն ստացել է միջազգային մրցույթի կարգավիճակ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։
14:57
14 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինն անակնկալ է մատուցել ամուսնուն ծննդյան օրվա առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Comedy Club-ի հանրաճանաչ ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ նվեր է ստացել կնոջից` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանից:
11:58
13 Փետրվարի 2017
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Փետրվարի 13-ի ժամը 11:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
19:12
12 Փետրվարի 2017
Հայտնի է դարձել Սիրահարների օրը նշելու ամենամատչելի քաղաքը
Հետազոտություն է անցկացվել, որը թույլ է տվել ընտրել այն էժան քաղաքները, որտեղ կարելի է նշել Սուրբ Վալենտինի օրը: