481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Նովոստի-Արմենիա» գործակալությանն արգասաբեր գործունեության տասնյակ տարիներ են սպասում. մշակույթի նախարար
14:37
02 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհավորել է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տասնամյա հոբելյանի առթիվ:

«Միշտ կարդում եմ գործակալության նյութերը, հատկապես, նրանք, որոնք վերաբերում են մշակութային իրադարձություններին: Կարծում եմ, որ «Նովոստի-Արմենիա» գործակալությունն օպերատիվ ռեսուրս է, որն իր ուրույն տեղն ունի Հայաստանի տեղեկատվական դաշտում: Իմ կարծիքով, տասը տարին ընդամենը համեստ շեմ է, իսկ առջևում գործակալությանը գործունեության դեռ տասնամյակներ են սպասում»,- ասաց Պողոսյանը:

Մշակույթի նախարարը գործակալությանը մաղթեց, որ լրահոսում հնարավորինս քիչ լինեն ողբերգական, բացասական լուրերը: Խոսքը համաշխարհային լրատվական ժապավենի մասին է, բայց հատկապես հայկական:

«Ես կոնկրետ մաղթանքներ չունեմ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը, բայց շատ կարևոր է, որ տեղեկատվության հավաստիությունը լինի ցանկացած գործակալության աշխատանքային սկզբունքը: Դա անհրաժեշտ է, որ գործակալությանը վստահեն»,- ասաց Հայաստանի մշակույթի նախարարը:

«Նովոստի–Արմենիա» գործակալության հարգելի խմբագրակազմ, համոզված եմ, որ հետագայում ևս, ձեր գործակալությունը կզարգացնի իր հաջողությունները` նպաստելով հանրությանը որակյալ, օպերատիվ, տեղեկատվություն հասցնելուն»,–ընդգծել է փոխվարչապետը շնորհավորական ուղեձում։։

Ըստ Yandex.ru որոնողական համակարգի վարկանիշի`«Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությունը մշտապես գտնվում է հայկական ԶԼՄ-ների առաջատար եռյակում:

Arcaler Scorecard պորտալի` 2015 թ.–ի մայիսի 10–ի ուսումնասիրության համաձայն` «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվական գործակալության կայքը զբաղեցրել է երրորդ տեղը հայկական ԶԼՄ–ների շրջանում QI վիրտուալ մտավոր կապիտալի ամփոփ ցուցիչով` բարձրանալով 13 հորիզոնականով։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը 2009թ. մարտին լավագույնն է ճանաչվել  «Եվրոպական թեմաների մոնիտորինգը հայկական ԶԼՄ-ներում» ծրագրի «Եվրոպական թեմաներն առավել լայնորեն լուսաբանող ԶԼՄ» անվանակարգում: Մրցույթի կազմակերպիչներն էին «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունն ու Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։

2009թ.-ի հուլիսին Business Initiative Directions (BID) միջազգային կազմակերպությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը «Gold» կատեգորիայի Միջազգային աստղ մրցանակ է շնորհել։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։
12:12
18 Հոկտեմբերի 2017
Մահացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը
Այսօր Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։
10:51
18 Հոկտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը զարմացրել է բոլորին` խոսելով իր սիրելի գրքի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմացրել է` նշելով, թե որն է իր սիրելի գիրքը։

20:07
17 Հոկտեմբերի 2017
ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի ենթատեսակներից մեկի ակտիվացման մասին
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։

17:38
17 Հոկտեմբերի 2017
Ուժեղ հայուհին ապշեցրել է Ռուսաստանի «Я могу» շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով և տոկունությամբ ապշեցրել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Я могу» բացառիկ տաղանդների շոուի հանդիսատեսին։

14:04
17 Հոկտեմբերի 2017
Հռչակավոր Արա Գյուլերի անունով կկոչվի Ստամբուլի փողոցներից մեկը
Ստամբուլի փողոցներից կվերնանվանվի ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով:
12:48
17 Հոկտեմբերի 2017
Յուլիա Մանուչարյանը զարմացրել է «Ես կարող եմ» շոուի հանդիսատեսին իր բացառիկ տաղանդով (ՎԻԴԵՈ)
Հայուհի Յուլիա Մանուչարյանը ելույթ է ունեցել Առաջին ալիքով հեռարձակվող «Ես կարող եմ» տաղանդների բացառիկ շոուում:
11:51
17 Հոկտեմբերի 2017
Անաստասիա Ստոցկայան վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ հայ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Ռուս հայտնի կատարող Անաստասիա Ստոցկայան իր ծննդյան օրվա առթիվ Instagram–ի իր էջում որոշել է անակնկալ մատուցել իր երկրպագուներին։
18:21
16 Հոկտեմբերի 2017
2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում
2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից:
14:16
16 Հոկտեմբերի 2017
Facebook–ի արդյունավետության չափանիշները. ինչ ե՞նք գնահատում (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Դուք էջ ունեք Facebook սոցցանցում, բայց շփոթվում եք վիճակագրությունը նայելի՞ս։
12:26
16 Հոկտեմբերի 2017
Դիզայներ Նուռը` Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակակիր (ՖՈՏՈ)
Հայտնի դիզայներ Նուռը (Արման Դավթյան) նվաճել է ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակը: