481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+17
Եղանակը Երևանում
Հայ
Ոստիկանությունը հանել է հատուկ տեխնիկան Երևանում ընթացող բողոքի ակցիայի վայրից
12:21
02 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը հանել է հատուկ տեխնիկան, այդ թվում` զրահապատ և ջրցան մեքենաները, Երևանի Բաղրամյան պողոտայից, որտեղ 11-րդ օրը շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան։

Իրավապահ մարմինները տեխնիկան հանելը պայմանավորում են նրանով, որ բողոքի ակցիայի ակտիվությունն աստիճանաբար նվազում է։ 
 
«Մարդիկ հիմնականում ցրվել են, և որևէ վտանգ այլևս չկա», – ասել է «Նովոստի Արմենիա» գործակալությանը ոստիկանության աղբյուրը։

ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։

ՀԾԿՀ–ի նման որոշումը դժգոհության և վրդովմունքի ալիք բարձրացրեց բնակչության շրջանում։ Եվ արդեն հունիսի 19–ին «Ո′չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին Երևանի Ազատության հրապարակում եռօրյա նստացույցի անցկացման մասին` նախազգուշացնելով, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում հունիսի 22–ին նրանք կուղղվեն նախագահի նստավայր։ Հունիսի 23–ի վաղ առավոտյան ոստիկանները հատուկ տեխնիկայի օգնությամբ ցրեցին ցուցարարներին։ Տուժեց մոտ 25 մարդ:

Զանգվածային ակցիան վերսկսվեց նույն օրը երեկոյան։ Ցույցերը խաղաղ բնույթ էին կրում։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17–ի որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը և պատժել խաղաղ ակցիան ցրելու ժամանակ լիազորությունները չարաշահողներին։ Այս պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։

Հունիսի 27–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված ողջ բեռը մինչև ՀԷՑ–ի («ՒՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստ ընկերություն) աուդիտի արդյունքների ստանալը։ ՀԷՑ–ի աուդիտի անցկացման պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունիսի 26–ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ժամանակ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել:
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։