481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+16
Եղանակը Երևանում
Հայ
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաջողվել է իր արժանի տեղը գրավել հայկական լավագույն և հեղինակավոր ԶԼՄ–ների շարքում. Հայաստանի պաշտպանության նախարար
14:13
30 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Գործունեության բոլոր տարիներին «Նովոստի–Արմենիա» գործակալությունը միանգամայն համապատասխանել է այն ամենին, ինչը մտնում է «որակյալ տեղեկատվություն» հասկացության մեջ»,- ասվում է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` «Նովոստի–Արմենիա» գործակալության 10–ամյակի առիթով ստացված շնորհավորական ուղերձում։

«Թանկագին բարեկամներ։ Սրտանց շնորհավորում եմ «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվության գործակալության ղեկավարությանն ու անձնակազմին 10–ամյա հոբելյանի առթիվ։ Մարդու համար 10 տարին, անշուշտ, մանկական տարիք է, բայց եթե խոսենք լրատվական գործակալության մասին, ապա ակնհայտ է, որ պատկառելի է»,– նշվում է պաշտպանական գերատեսչության ղեկավարի շնորհավորանքում։

Նախարարի խոսքով` գործակալությունը միշտ դավանել է իր մասնագիտության լավագույն ավանդույթները` ազնվություն, սկզբունքայնություն, փաստի անսասանություն և հետաքրքրություն խորը վերլուծության նկատմամբ, ինչն այսօր թույլ է տվել գործակալությանն իր արժանի տեղը գրավել հայկական լավագույն և հեղինակավոր ԶԼՄ–ների շարքում։

«Պրոֆեսիոնալիզմը, որով աշխատանքային անձնակազմը մոտենում է իր առօրյա գործունեությանը, պահում է ընթերցողների մշտական հետաքրքրությունը, իսկ արտաքին քաղաքական օրակարգի, ինչպես նաև ռազմական շինարարության ու ռազմական համագործակցության արդիական հարցերի հավաստի և օպերատիվ լուսաբանմանն ուղղված ջանքերը, հիրավի, անգնահատելի են։ Ինձ մնում է միայն մեկ բան ավելացնել. «Այդպես էլ շարունակեք»»,– ասվում է Օհանյանի շնորհավորական ուղերձում։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հայկական լրատվական շուկայի առաջատարներից է։ Գործակալության հիմնական նպատակը Հայաստանի  քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքի օպերատիվ և անաչառ լուսաբանումն է:

Ըստ Yandex.ru որոնողական համակարգի վարկանիշի`«Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությունը մշտապես գտնվում է հայկական ԶԼՄ-ների առաջատար եռյակում:

Arcaler Scorecard պորտալի` 2015 թ.–ի մայիսի 10–ի ուսումնասիրության համաձայն` «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվական գործակալության կայքը զբաղեցրել է երրորդ տեղը հայկական ԶԼՄ–ների շրջանում QI վիրտուալ մտավոր կապիտալի ամփոփ ցուցիչով` բարձրանալով 13 հորիզոնականով։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը 2009թ. մարտին լավագույնն է ճանաչվել  «Եվրոպական թեմաների մոնիտորինգը հայկական ԶԼՄ-ներում» ծրագրի «Եվրոպական թեմաներն առավել լայնորեն լուսաբանող ԶԼՄ» անվանակարգում: Մրցույթի կազմակերպիչներն էին «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունն ու Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։

2009թ.-ի հուլիսին Business Initiative Directions (BID) միջազգային կազմակերպությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը «Gold» կատեգորիայի Միջազգային աստղ մրցանակ է շնորհել։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:05
28 Մայիսի 2017
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա։
18:55
28 Մայիսի 2017
Կինն անսովոր կերպով է արձագանքում սեփական մեքենայի առևանգմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ում կինն անսովոր կերպով է արձագանքում` տեսնելով, որ իր մեքենան առևանգում են։
17:43
28 Մայիսի 2017
3 պտուղ, որ պետք է ուտել ամեն օր
Այդ մթերքները պարունակում են նյութեր, որոնք վերականգնում են միջողային սկավառակների հյուսվածքների փափուկ բաղադրիչները:
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։