486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-7
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄԻ «Նովոստի Արմենիա»–ն տարբերվում է ուրույն ձեռագրով և կայացած բնավորությամբ. ՎՏԲ-Հայաստան բանկի ղեկավար
13:46
30 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի Արմենիա» միջազգային լրատվական գործակալությունը Հայաստանի լրատվական դաշտում տարբերվում է իր ուրույն ձեռագրով և կայացած բնավորությամբ, նշվում է ՎՏԲ - Հայաստան բանկի գլխավոր տնօրեն Յուրի Գուսևի շնորհավորական ուղերձում` գործակալության 10-ամյա հոբելյանի առթիվ։ 

«Հարգարժան Գալինա Պավլովնա, անկեղծորեն շնորհավորում եմ  «Նովոստի Արմենիա» գործակալության հոբելյանը։ Արդեն տասը տարի գործակալությունը ծառայում է որպես տեղեկատվության պրոֆեսիոնալ աղբյուր` հավատարիմ մնալով  նյութերի մատուցման անաչառ և չեզոք ոճին։ Ձեր գործակալությունը Հայաստանի տեղեկատվական դաշտում տարբերվում է ուրույն ձեռագրով և կայացած  բնավորությամբ, և մեր համագործակցությունը լավ հող ունի` հետագա զարգացման  համար», – ասվում է բանկի ղեկավարի ուղերձում։

Շնորհավորելով «Նովոստի-Արմենիա» գործակալությանը և նրա աշխատակիցներին հոբելյանի առիթով` Յ. Գուսևը մաղթել է, որպեսզի գործակալությունը մշտապես մնա տեղեկատվության այնպիսի աղբյուր, որին վստահում են և որի կարծիքի հետ հաշվի են նստում։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հայկական լրատվական շուկայի առաջատարներից է։ Գործակալության հիմնական նպատակը Հայաստանի  քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքի օպերատիվ և անաչառ լուսաբանումն է:

Ըստ Yandex.ru որոնողական համակարգի վարկանիշի`«Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությունը մշտապես գտնվում է հայկական ԶԼՄ-ների առաջատար եռյակում:

Arcaler Scorecard պորտալի` 2015 թ.–ի մայիսի 10–ի ուսումնասիրության համաձայն` «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվական գործակալության կայքը զբաղեցրել է երրորդ տեղը հայկական ԶԼՄ–ների շրջանում QI վիրտուալ մտավոր կապիտալի ամփոփ ցուցիչով` բարձրանալով 13 հորիզոնականով։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը 2009թ. մարտին լավագույնն է ճանաչվել  «Եվրոպական թեմաների մոնիտորինգը հայկական ԶԼՄ-ներում» ծրագրի «Եվրոպական թեմաներն առավել լայնորեն լուսաբանող ԶԼՄ» անվանակարգում: Մրցույթի կազմակերպիչներն էին «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունն ու Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։

2009թ.-ի հուլիսին Business Initiative Directions (BID) միջազգային կազմակերպությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը «Gold» կատեգորիայի Միջազգային աստղ մրցանակ է շնորհել։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։
14:57
14 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինն անակնկալ է մատուցել ամուսնուն ծննդյան օրվա առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Comedy Club-ի հանրաճանաչ ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ նվեր է ստացել կնոջից` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանից:
11:58
13 Փետրվարի 2017
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Փետրվարի 13-ի ժամը 11:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
19:12
12 Փետրվարի 2017
Հայտնի է դարձել Սիրահարների օրը նշելու ամենամատչելի քաղաքը
Հետազոտություն է անցկացվել, որը թույլ է տվել ընտրել այն էժան քաղաքները, որտեղ կարելի է նշել Սուրբ Վալենտինի օրը:
20:27
11 Փետրվարի 2017
H&M բրենդը ներկայացրել է ծովափի վերամշակված թափոններից պատրաստված զգեստ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Շվեդական H&M ընկերությունը ներկայացրել է էլեգանտ երեկոյան զգեստ, որը ստեղծելու համար մեծ մասամբ օգտագործվել են լողափերի թափոնները: