486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամների` Ազատության հրապարակ գնալու կոչը շատ ռացիոնալ քայլ էր. փորձագետ
20:25
29 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների կոչը՝ գնալ Ազատության հրապարակ, շատ ռացիոնալ քայլ էր, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Մովսես Դեմիրճյանը:

Նրա խոսքերով` «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպիչները պատկերացրեցին ստեղծված իրավիճակը և ճիշտ քայլ արեցին:

«Չեմ կարծում, որ նրանք սկզբում մտածում էին, որ բողոքի ակցիան նման ծավալների կհասնի և ընթացքում հասկացան, որ իրավիճակը շատ հեշտ կարող է դուրս գալ վերահսկողությունից», – ասաց Դեմիրճյանը:

Նա նշել է, որ երեկ Բաղրամյան պողոտայում հստակ երևաց՝  ով խոսափողի մոտ է, նա էլ սկսվում է ընկալվել որպես առաջնորդ, իսկ դա շատ իռացիոնալ իրավիճակ է

«Իսկ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների կոչը՝ գնալ Ազատության հրապարակ, շատ ռացիոնալ քայլ էր: Ի վերջո, նպատակը այն չէր, որ ոստիկանությանը ևս մեկ անգամ առիթ տրվեր ուժ կիրառելու», – ասաց Դեմիրճյանը:

Նրա խոսքերով` նախաձեռնության տղաները զանգվածների հետ աշխատելու փորձ չունեն, նրանց խոսքը, ըստ էության, ադեկվատ չէր ընկալվում:

«Բայց, ամեն դեպքում, այդ պահին նրանք կայացրեցին ռացիոնալ որոշում՝ պայքարը մեկ այլ վայրում շարունակել: Եթե խոսենք զուտ օրենքով, ապա ոստիկանությունն իրավունք ուներ երեկ հավաքը ցրելու, և տղաները դա հասկանալով` մարդկանց ապահովագրեցին ոստիկանության գործողություններից», – ասաց Դեմիրճյանը:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները արդեն ուղիղ մեկ շաբաթ փակել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցը, որտեղ գտնվում են նախագահի նստավայրը, խորհրդարանը, սահմանադրական դատարանը և մի քանի դեսպանատներ։ Կիրակի բազմահազարանոց ակցիայի մասնակիցները կոչ են արել մասնակիցներին` լքել Բաղրամյան պողոտան և վերադառնալ Ազատության հրապարակ, սակայն ցուցարարների մեծ մասը չհեռացավ Բաղրամյան պողոտայից։

Ոստիկանությունը մի քանի անգամ նախազգուշացրել էր, որ պատրաստվում է բացել փողոցը, սակայն վճռական գործողությունների չդիմեց։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Նրանք ցանկանում են չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը: Երևանում բողոքի ակցիան սկսվել է նախորդ ուրբաթ Ազատության հրապարակում և երկուշաբթի երեկոյան վերածվել է երթի դեպի նախագահի նստավայր։Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները հատուկ տեխնիկայի օգնությամբ ցրել են ցուցարարներին։ Տուժել է 25 մարդ: Ակցիան վերսկսվել է երեքշաբթի։  Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները կրկին երթ կազմակերպեցին դեպի` Բաղրամյան պողոտայում գտնվող նախագահի նստավայր, սակայն ոստիկանությունը կրկին փակել էր նրանց ճանապարհը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։
14:57
14 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինն անակնկալ է մատուցել ամուսնուն ծննդյան օրվա առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Comedy Club-ի հանրաճանաչ ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ նվեր է ստացել կնոջից` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանից:
11:58
13 Փետրվարի 2017
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Փետրվարի 13-ի ժամը 11:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
19:12
12 Փետրվարի 2017
Հայտնի է դարձել Սիրահարների օրը նշելու ամենամատչելի քաղաքը
Հետազոտություն է անցկացվել, որը թույլ է տվել ընտրել այն էժան քաղաքները, որտեղ կարելի է նշել Սուրբ Վալենտինի օրը: