480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
0
Եղանակը Երևանում
Հայ
Պոզները և Սմեխովը կընթերցեն Շեքսպիրի սոնետները թարգմանիչ Մարշակի արձանի բացման ժամանակ
17:26
29 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Բանաստեղծ և թարգմանիչ Սամուիլ Մարշակի արձանի մակետը կներկայացվի Մոսկվայում, շնորհանդեսին նրա ստեղծագործություններից հատվածներ կընթերցեն, մասնավորապես, Վլադիմիր Պոզները, Վենիամին Սմեխովը, Մարգարիտա Սիմոնյանը, գրողի թոռը` Ալեքսանդր Մարշակը, հայտնում է միջոցառման մամուլի ծառայությունը։

Նախագծի շնորհանդեսը կկայանա երեքշաբթի Մոսկվայի այգիների և ծաղիկների Moscow Flower Show միջազգային փառատոնի շրջանակում, որն անցկացվում է «Մուզեոն» արվեստների այգում։

«Մշակույթի հայտնի ռուս գործիչները կընթերցեն Շեքսպիրի սիրած սոնետները` Մարշակի թարգմանությամբ։ Փառատոնի բեմում ելույթ կունենան Լեոնիդ Յակուբովիչը, Վլադիմիր Պոզները, Միխայիլ Պոլիցեյմակոն, Տիգրան Քյոսայանը, Վենիամին Սմեխովը, Իոսիֆ Ռայխելգաուզը, Մարգարիտա Սիմոնյանը, Նիկոլայ Սվանիձեն, Դարյա Յուրսկայան, Վլադիմիր Ֆլյարովսկին և գրողի թոռ Ալեքսանդր Մարշակը»,– ասվում է հաղորդման մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մարշակի արձանի բացման նախաձեռնությամբ հանդես է եկել Վորոնեժի նահանգապետ Ալեքսեյ Գորդեևը։ Մոսկվայում կներկայացվի վորոնեժցի քանդակագործ Մաքսիմ Դիկունովի արձանի մակետը։ Արձանը ծրագրվում է բացել Մարշակի 130–րդ տարեդարձի առիթով Վորոնեժի այն տան առջև, որտեղ ապրել է բանաստեղծը 1915-17 թվականներին։ Ինչպես ասում են շնորհանդեսի կազմակերպիչները, դա կլինի Մարշակի առաջին արձանը Ռուսաստանում։

Բանաստեղծ, արձակագիր, գրաքննադատ Սամուիլ Մարշակի առաջին թարգմանությունները անգլերեն պոեզիայից հանդեսներում տպագրվել են 1915-17 թվականներին։ 1923  թվականին լույս են տեսել բանաստեղծական առաջին ժողովածուները ամենափոքրիկների համար` «Այն տունը, որ մի օր շինեց Ջեկոն», «Անխելք մկնիկի հեքիաթը» և այլն։ 1923-25 թվականներին Մարշակը գլխավորել է «Նովի Ռոբինզոն» («Новый Робинзон») հանդեսը։ Երկար տարիներ եղել է Մանկհրատի լենինգրադյան խմբագրության ղեկավարը։ Մարշակը երեխաների հետ խոսում է հասկանալի, գրավիչ և կենդանի լեզվով, մանկական խաղի ձևով։ Մարշակը ռուս պոեզիան հարստացրել է Շեքսպիրի, Բյոռնսի, Կիպլինգի, Թումանյանի և ուրիշների գործերի թարգմանություններով։ Հայտնի է նաև «Ընտիր լիրիկա» (Լենինյան մրցանակ) գրքով։ Նրա գործերը թարգմանված են ԽՍՀՄ և աշխարհի շատ ժողովուրդների լեզուներով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
15:59
01 Դեկտեմբերի 2016
Հայկական Beeline-ը սմարթֆոնների նախատոնական վաճառք է անցկացնում
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։
14:59
01 Դեկտեմբերի 2016
Հայ աղջիկն իր կիսամերկ լուսանկարներն ուղարկել է ընկերոջը, վերջինս էլ դրանք հրապարակել է համացանցում
26-ամյա աղջիկն իր հետ սիրային կապի մեջ գտնվող տղային ուղարկել է իր կիսամերկ լուսանկարները, երիտասարդն էլ հրապարակել է դրանք համացանցում:
11:23
01 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 1-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
22:12
30 Նոյեմբերի 2016
Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում
Հայաստանի որոշ քաղաքներում ձյան տեսքով տեղումներ են։
22:08
30 Նոյեմբերի 2016
Facebook-ի մեսենջերում հայտնվել է խաղերի ծառայություն
Facebook-ի Messenger հաղորդագրություններով փոխանակվելու համար նախատեսված հավելվածում հայտնվել է Instant Games ծառայությունը:
15:38
30 Նոյեմբերի 2016
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի մեկնարկի մասին
Երևանի քաղաքապետարանը, Ամանորի տոներին ընդառաջ, հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի մեկնարկի մասին: