481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+17
Եղանակը Երևանում
Հայ
Առողջապահության նախարարությունը հերթապահություն է սահմանել Երևան-Սևան մայրուղու վրա` ՃՏՊ–ի աճի պատճառով
17:17
29 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հուլիսի 1-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում մայրուղու Երևան-Սևան հատվածում սահմանել է լրացուցիչ հերթապահություն, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:

Ամառային սեզոնին երկրի տարբեր մայրուղիների վրա կտրուկ աճում ՃՏՊ–ի քանակը, այդ թվում` Երևան–Սևան մայրուղու վրա։ ՃՏՊ–ի հիմնական պատճառ է դառնում ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելը, որի հետևանքով զոհվում են մեծ քանակությամբ մարդիկ։

Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ուրբաթ օրերին` ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին` ժամը 08:00-ից 22:00-ը, մայրուղու Երևան-Սևան հատվածում սահմանվել է լրացուցիչ հերթապահություն:

Աշխատանքներին ներգրավված են Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության ծառայությունները:

Շտապ բժշկական օգնության ծառայության աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով մշակվել է հերթապահության ժամանակացույց, սահմանվել են բժշկական կենտրոնների հերթապահության օրերը, շտապ բժշկական օգնության բրիգադների տեղակայումը մայրուղում:

Արձանագրված յուրաքանչյուր դեպքի մասին հաղորդվելու է  ՀՀ առողջապահության նախարարության  «թեժ գիծ» ծառայությանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել:
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։