485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Ցուցարարները Երևանում երկուշաբթի երթ կանցկացնեն և կմնան Բաղրամյան պողոտայում
16:51
29 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները մտադիր են երկուշաբթի ժամը 18:00-ին երթ անցկացնել Երևանի կենտրոնական փողոցներով։ Նրանք նաև որոշել են մնալ Բաղրամյան պողոտայում «մինչև հաղթական ավարտը»։

«Ոչինչ չի փոխվել, մենք կշարունակենք մեր ակցիան։ Մենք չենք ուզում մեղադրել նրանց, ովքեր երեկ որոշեցին տեղափոխվել Ազատության հրապարակ, սակայն մենք այստեղ ենք սկսել պայքարը, և այստեղ էլ այն կավարտենք։ Մենք պահանջում ենք միայն մի բան` կասեցնել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշումը», – ասվում է կազմակերպիչների հայտարարության մեջ։

«Մենք (երթի մասնակիցները) կլինենք ընդամենը 20-30 մարդ, և ես խնդրում եմ ոստիկաններին` չխոչընդոտել մեզ։ Մեր ակցիան բացառապես խաղաղ բնույթ է կրում, մենք բախումների չենք գնում իրավապահ մարմինների հետ», – ընդգծել են նրանք։

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները արդեն ուղիղ մեկ շաբաթ փակել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցը, որտեղ գտնվում են նախագահի նստավայրը, խորհրդարանը, սահմանադրական դատարանը և մի քանի դեսպանատներ։ Կիրակի բազմահազարանոց ակցիայի մասնակիցները կոչ են արել մասնակիցներին` լքել Բաղրամյան պողոտան և վերադառնալ Ազատության հրապարակ, սակայն ցուցարարների մեծ մասը չհեռացավ Բաղրամյան պողոտայից։

Ոստիկանությունը մի քանի անգամ նախազգուշացրել էր, որ պատրաստվում է բացել փողոցը, սակայն վճռական գործողությունների չդիմեց։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Նրանք ցանկանում են չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը: Երևանում բողոքի ակցիան սկսվել է նախորդ ուրբաթ Ազատության հրապարակում և երկուշաբթի երեկոյան վերածվել է երթի դեպի նախագահի նստավայր։Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները հատուկ տեխնիկայի օգնությամբ ցրել են ցուցարարներին։ Տուժել է 25 մարդ: Ակցիան վերսկսվել է երեքշաբթի։  Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները կրկին երթ կազմակերպեցին դեպի` Բաղրամյան պողոտայում գտնվող նախագահի նստավայր, սակայն ոստիկանությունը կրկին փակել էր նրանց ճանապարհը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:05
08 Դեկտեմբերի 2017
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այսօր դառնում է 12 տարեկան, իսկ գործակալության կայքը վերագործարկումից հետո արդեն երկու տարեկան է։
18:26
07 Դեկտեմբերի 2017
Համացանցում Հայաստանի գլխապտույտ տեսարանների տեսահոլովակ է հայտնվել (ՎԻԴԵՈ)
Համացանցում գունեղ ու դինամիկ հոլովակ է հրապարակվել, որը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ:  
18:17
07 Դեկտեմբերի 2017
ՅՈՒՆԻՍԵՖ–ը նշել է մանուկներին սպառնացող հիմնական վտանգը
Առավել մեծ վտանգ է սպառնում Հարավային Ասիայի երեխաներին։
16:30
07 Դեկտեմբերի 2017
Forbes–ը ներկայացրել է 2017թ. ամենաբարձր վարձատրվող երաժիշտների տասնյակը
Դիդդի կեղծանվամբ հանդես եկող ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը ճանաչվել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտ:
12:17
07 Դեկտեմբերի 2017
Սուրենյանը հերքել է ձմռանը բարձր ջերմաստիճանի և երկրաշարժի հավանականության կապը
Հիշեցնենք, որ Հայաստանի պատմության ընթացքում գրանցված ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժից անցել է 29 տարի։
10:15
07 Դեկտեմբերի 2017
Վերա Բրեժնևան փայլել է հայ դիզայների զգեստով (ՖՈՏՈ)
Վերա Բրեժնևան ներկայացրել է հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի զգեստը։
20:35
06 Դեկտեմբերի 2017
Հայ խոհարարը ծիծաղելի է անվանել տոլմայի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը. «Նովոստի–Արմենիա»–ի էքսկլյուզիվ
Սեդրակ Մամուլյանը ծիծաղելի է համարում Ադրբեջանի կողմից տոլմայի պատրաստման բաղադրատոմսը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընգրկելու վերաբերյալ որոշումը։  
14:56
06 Դեկտեմբերի 2017
Հայկական քոչարին` ՅՈԻՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ՎԻԴԵՈ)
Հայկական քոչարին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
13:10
06 Դեկտեմբերի 2017
Ադրբեջանը վերջնականապես յուրացրեց հայկական տոլման. այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկեց Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը։
12:22
06 Դեկտեմբերի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար
Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է։
13:35
04 Դեկտեմբերի 2017
Հայաստանը չի հաստատում Մոսկվա–Երևան չվերթերի չեղարկումը
Հայկական ավիացիոն կառույցները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը չեն հաստատում Մոսկվա–Երևան որոշ չվերթերի չեղարկման լուրերը։
11:31
04 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է այս գիշեր երկնքում հայտնված գերլուսնի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Այս գիշեր երկրագնդի բնակիչները կարող էին դառնալ գերլուսնի ականատեսը։