480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+29
Եղանակը Երևանում
Հայ
Ոստիկանությունը փակել է Երևանի կենտրոնական մի շարք փողոցներ
23:28
28 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Իրավապահ ուժերը փակել են Երևաի կենտրոնական մի քանի փողոցներ: Ներկայում փակ են Սայաթ-Նովա, Թումանյանի, Տերյանի և Իսահակյանի փողոցների դեպի կենտրոն տանող հատվածներ:

Բաղրամյանի պողոտայում, որտեղ անցկացվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիան, բերվել է ոստիկանության հատուկ տեխնիկա, իրավիճակը լարված է: Որոշ տվյալներով, Ֆրանսիայի հրապարակ է բերվել երկու զրահամեքենա: Ցուցարարների մի մասն անցել է Ազատության հրապարակ, նրանց թվում է համակարգող խմբի անդամներից մեկը` Վաղինակ Շուշանյանը, ով կոչ է արել բոլոր ցուցարարներին հավաքվել Ազատության հրապարակում և շարունակել պայքարը:

 «Ոչ թալանին» համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը կիրակի օրը պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ Բաղրամյանի պողոտայում, նշելով, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները հասարակական քննարկումներ կանցկացնեն, որի ժամանակ ժողովուրդը կսահմանի իր հետագա գործողությունները: Շաբաթ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված ամբողջ բեռը մինչև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի արդյունքների ստացումը: Սարգսյանը նշեց, որ այն միջոցներից, որոնք նախատեսված են անվտանգության հետագա ամրապնդման համար: «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի մասին պայմանավորվածությունը ստացվել է նախօրեին Հայաստանի նախագահի և հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ընթացքում: Ցուցարարները Բաղրամյանի պողոտայում մտադիր են կիրակի երեկոյան որոշել, մնալու՞ են, արդյոք, Բաղրամյանի պողոտայում, թե՞ բացելու են քաղաքի տրանսպորտային գլխավոր զարկերակներից մեկը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնել է, որ ոստիկանները «կփորձեն վերականգնել հասարակական կարգը» Բաղրամյանի պողոտայում կիրակի օրը ժամը 23:00-ից հետո, իսկ խախտողները կպատժվեն

«Ո՛չթալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց են անցկացնում։ Նրանք ցանկանում են չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը: Երևանում բողոքի ակցիան սկսվել է նախորդ ուրբաթ Ազատության հրապարակում և երկուշաբթի երեկոյան վերածվել է երթի դեպի նախագահի նստավայր։ Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները հատուկ տեխնիկայի օգնությամբ ցրել են ցուցարարներին։ Տուժել է 25 մարդ: Ակտիվիստները պահանջում են չեղյալ համարել կարգավորիչի` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը և պատժել խաղաղ ակցիայի ցրման ժամանակ լիազորությունները չարաշահածներին: Ներկայում Բաղրամյան փողոցը դեռ փակ է:

Շաբաթ օրը Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի  էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված ամբողջ բեռը մինչև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի արդյունքների ստացումը: Սարգսյանը նշել է, որ այն միջոցներից, որոնք նախատեսված են անվտանգության հետագա ամրապնդման համար:

«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի մասին պայմանավորվածությունը ստացվել է նախօրեին Հայաստանի նախագահի և հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ընթացքում:

Սարգսյանն առաջարկել է ընտրել համաշխարհային էներգետիկ ոլորտում հարուստ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող միջազգային խորհրդատվական ընկերություն, որը աուդիտորական կազմակերպության հետկստուգի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հիմնավորվածությունը: Իսկ մինչև եզրակացություն ստանալը Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված ողջ բեռը:

Ընդ որում, նախագահի խոսքով, եթե եզրակացությունը ցույց տա սակագնի բարձրացման հիմնավորվածությունը, ապա սպառողներն առանց կասկածների կսկսեն վճարել այն, իսկ եթե պարզվի, որ թանկացումն անհիմն է, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի լրացուցիչ վճարված գումարները վերադարձնելու և պաշտոնատար անձնանց պատասխանատվության են թարկելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
29 Հունիսի 2017
Մահացել է «Իվանուշկի International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը
48 տարեկանում կյանքից հեռացել է Իվանուշկի International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը։
11:18
29 Հունիսի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինը 6 ժամ պարել է Ազատության հրապարակում և արևահար եղել Երևանում (ՎԻԴԵՈ)
Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Instagram–ում հրապարակել է երևանյան արկածների տեսանյութը։
19:49
28 Հունիսի 2017
ԱՄՆ–ում 5–ամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանը, հնարավոր է, դատապարտվի 25 տարվա ազատազրկման (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հնգամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանն իրեն բավականին տարօրինակ է պահել Նևադա նահանգի դատարանի դահլիճում։
18:41
28 Հունիսի 2017
Շոգը չի խնայում ոչ մեկին. «եղանակային գուրու» Սուրենյանը ևս հանձնվում է
Վերջին մի քանի օրը Երևանում և Հայաստանի մարզերում հաստատվել է անոմալ շոգ եղանակ։
14:51
28 Հունիսի 2017
Ո՞ր մթերքներն են չափազանց անցանկալի շոգին. մեկնաբանում է գլխավոր ինֆեկցիոնիստը
Հայաստանն այն երկրներից է, որտեղ ամառային և ձմեռային ջերմաստիճանների տարբերությունը հասնում  է 65 աստիճանի:
13:01
28 Հունիսի 2017
Ինչ վտանգներ ունի սաստիկ շոգը. զգուշացնում է ԱՆ–ը
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ:
11:55
28 Հունիսի 2017
Ադրբեջանական ավիաուղիները սպառնացել են լուծել «հայկական ձևով հնդկահավի» հարցը
«Ադրբեջանական ավիաուղիները» պատրաստվում է դիմել «Աէրոֆլոտին» խնդրանքով։
20:17
26 Հունիսի 2017
Ամիչ կամ ով է պատրաստել հայկական ձևով հնդկահավը Բաքու մեկնող օդանավի ուղևորների համար
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ավելի մանրամասն տեղեկանալ հայկական ավանդական խոհանոցի այս ճաշատեսակի մասին։
17:22
26 Հունիսի 2017
Սուրենյան. հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու։
15:13
26 Հունիսի 2017
Ծաղկամա՞ն, թե՞ գավաթ` վիճում են Գարիկն ու Հենրիխը (ՎԻԴԵՈ)
ՈՒՀԱ YouTube–ի ալիքում կարճ կատակ տեսանյութ է հրապարակվել` «Երալաշ»–ի ոճով։
13:59
26 Հունիսի 2017
Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը
Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների:
13:29
26 Հունիսի 2017
Facebook–ից լուսանկարներ ներբեռնելը շուտով կարգելվի
Facebook սոցցանցը կարող է արգելել լուսանկարների ներբեռնումը։