482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Բաղրամյան պողոտայում ակցիայի կազմակերպիչները հրապարակավ կքննարկեն հետագա քայլերը և կենթարկվեն մեծամասնության որոշմանը. ակտիվիստ
20:24
28 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ո՛չթալանին» համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը կիրակի Բաղրամյան պողոտայում հանդես է եկել պաշտոնական հայտարարութամբ, նշելով, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիայի կազմակերպիչները մտադիրեն հանրային քննարկումներ անցկացնել՝ հետագա քայլերը որոշելու համար և պատրաստեն ենթարկվել մեծամասնության որոշմանը:

«Շարժումը քննադատում է այս հարցում ցանկացած քաղաքական շահարկումներ և արմատական մոտեցումներ: Հաշվի առնելով մեծամասնության կարծիքը և քննարկելով բոլոր առաջարկները՝համակարգող խումբն առաջարկում է տեղում անցկացնել ստեղծված իրավիճակի հանրային քննարկումներ: Որոշելու ենք մենք բոլորս, և շարժումը միանալու է ժողովրդի որոշմանը»,- ասաց նա:

Շուշանյանն առաջարկել է բաժանվել խմբերի՝ քննարկումներ անցկացնելու և մոտավորապես 40 րոպեի ընթացքում հետագագործողությունների միասնական կարծիք մշակելու համար:

 «Որքան շատ ենք մենք ձգձգում, այնքան դա մեր դեմ է խաղում: Մենք առաջադրել ենք մեր պահանջները, սակայն չենք ստացել հստակ պատասխան: Մենք կքննարկենք՝ ինչն է ավելի անվտանգ, մնալ այստեղ և շարունակել կամ տեղափոխվել այլ հարթակ պայքարի համար: Դա խաղալիք չէ, նման նախադեպեր չի եղել»,-ընդգծեց նա:

«Մենք ֆիզիկապես պատրաստ չենք ցրելուն (ոստիկանությանկողմից): Պետք է գիտակցել պատասխանատվությունը և տեղի չտալ սադրանքներին»,- հավելեց նա:

Ավելի վաղ Երևանի ոստիկանապետի տեղակալՎալերի Օսիպյանը հայտարարել է, որոստիկանները «փորձում են վերականգնել հասարակական կարգը» Բաղրամյան պողոտայում կիրակի օրը ժամը 23:00-ից հետո, որտեղ ընթանում է անժամկետ ակցիա էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, իսկ խախտողները կպատժվեն:

Ներկա պահին Բաղրամյան պողոտայում հավաքվել է 3-4 հազար մարդ:

«Ո՛չթալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց են անցկացնում։ Նրանք ցանկանում են չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը: Երևանում բողոքի ակցիան սկսվել է նախորդ ուրբաթ Ազատության հրապարակում և երկուշաբթի երեկոյան վերածվել է երթի դեպի նախագահի նստավայր։ Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները հատուկ տեխնիկայի օգնությամբ ցրել են ցուցարարներին։ Տուժել է 25 մարդ: Ակտիվիստները պահանջում են չեղյալ համարել կարգավորիչի` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը և պատժել խաղաղ ակցիայի ցրման ժամանակ լիազորությունները չարաշահածներին: Ներկայում Բաղրամյան փողոցը դեռ փակ է:

Շաբաթ օրը Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի  էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված ամբողջ բեռը մինչև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի արդյունքների ստացումը: Սարգսյանը նշել է, որ այն միջոցներից, որոնք նախատեսված են անվտանգության հետագա ամրապնդման համար:

«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի մասին պայմանավորվածությունը ստացվել է նախօրեին Հայաստանի նախագահի և հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ընթացքում:

Սարգսյանն առաջարկել է ընտրել համաշխարհային էներգետիկ ոլորտում հարուստ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող միջազգային խորհրդատվական ընկերություն, որը աուդիտորական կազմակերպության հետկստուգի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հիմնավորվածությունը: Իսկ մինչև եզրակացություն ստանալը Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված ողջ բեռը:

Ընդ որում, նախագահի խոսքով, եթե եզրակացությունը ցույց տա սակագնի բարձրացման հիմնավորվածությունը, ապա սպառողներն առանց կասկածների կսկսեն վճարել այն, իսկ եթե պարզվի, որ թանկացումն անհիմն է, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի լրացուցիչ վճարված գումարները վերադարձնելու և պաշտոնատար անձնանց պատասխանատվության են թարկելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում:
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։
13:14
07 Դեկտեմբերի 2016
Շոումեն Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում հայկական խոհանոցի ռեստորան կբացի
Ռուս ճանաչված շոումեն, դերասան և հաղորդավար Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում բացում է Eshak ռեստորանը, որի ճաշացանկում կան հայկական խոհանոցի ճաշատեսակներ:
12:33
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Հայ պատգամավորները չորեքշաբթի Ազգային ժողովի նիստին մեկ րոպե լռութամբ հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
10:42
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԻՆ-ը նոր տվյալներ է ներկայացրել Լարսի անցակետում տիրող իրավիճակի վերաբերյալ
Լարսի անցակետը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
20:48
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 6-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
20:34
06 Դեկտեմբերի 2016
6–ամյա Սաշա Բեյլերյանը շարունակում է նվաճել Ռուսաստանի Առաջին ալիքի հանդիսատեսի սրտերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
6–ամյա Ալեքսանդր Բեյլերյանը, ով ցնցել է ողջ երկիրն իր ֆենոմենալ հիշողությամբ, խոստովանել է, որ ամենից շատ սիրում է Ջո Դասենի «Champs Elysées» հիթը, Վլադիմիր Վիսոցկու մենախոսություններն ու կորեական երգերը։
19:03
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում խստացվում է կոսմետիկ միջոցների վերահսկողությունը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը երեքշաբթի հանդիպում է կազմակերպել կոսմետիկա և օծանելիք արտադրողների և ներկրողների հետ։