484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի կազմակերպիչներն ամեն ինչ կանեն՝բախումներ թույլ չտալու համար
19:37
28 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ո՛չթալանին» համակարգող խմբի անդամ Եղիա Ներսիսյանը հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմբողոքի ակցիայի կազմակերպիչները հնարավոր ամեն ինչ կանեն, որպեսզի թույլ չտան ցուցարարների բախում ոստիկանության հետ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Ներսիսյանը հաղորդել է նաև, որ բողոքի ակցիայի կազմակերպիչները հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ առաջիկա ժամերին:

Ավելի վաղ Երևանի ոստիկանապետի տեղակալՎալերի Օսիպյանը հայտարարել է, որոստիկանները «փորձում են վերականգնել հասարակական կարգը» Բաղրամյան պողոտայում կիրակի օրը ժամը 23:00-ից հետո, որտեղ ընթանում է անժամկետ ակցիա էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, իսկ խախտողները կպատժվեն:

Ներկա պահին Բաղրամյան պողոտայում հավաքվել է 3-4 հազար մարդ:

«Ո՛չթալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց են անցկացնում։ Նրանք ցանկանում են չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը: Երևանում բողոքի ակցիան սկսվել է նախորդ ուրբաթ Ազատության հրապարակում և երկուշաբթի երեկոյան վերածվել է երթի դեպի նախագահի նստավայր։ Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները հատուկ տեխնիկայի օգնությամբ ցրել են ցուցարարներին։ Տուժել է 25 մարդ: Ակտիվիստները պահանջում են չեղյալ համարել կարգավորիչի` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը և պատժել խաղաղ ակցիայի ցրման ժամանակ լիազորությունները չարաշահածներին: Ներկայում Բաղրամյան փողոցը դեռ փակ է:

Շաբաթ օրը Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի  էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված ամբողջ բեռը մինչև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի արդյունքների ստացումը: Սարգսյանը նշել է, որ այն միջոցներից, որոնք նախատեսված են անվտանգության հետագա ամրապնդման համար:

«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի մասին պայմանավորվածությունը ստացվել է նախօրեին Հայաստանի նախագահի և հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ընթացքում:

Սարգսյանն առաջարկել է ընտրել համաշխարհային էներգետիկ ոլորտում հարուստ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող միջազգային խորհրդատվական ընկերություն, որը աուդիտորական կազմակերպության հետկստուգի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հիմնավորվածությունը: Իսկ մինչև եզրակացություն ստանալը Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված ողջ բեռը:

Ընդ որում, նախագահի խոսքով, եթե եզրակացությունը ցույց տա սակագնի բարձրացման հիմնավորվածությունը, ապա սպառողներն առանց կասկածների կսկսեն վճարել այն, իսկ եթե պարզվի, որ թանկացումն անհիմն է, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի լրացուցիչ վճարված գումարները վերադարձնելու և պաշտոնատար անձնանց պատասխանատվության են թարկելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: