485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Ռուսաստանը՝ հանուն Հայաստանի բարեկեցության և թալանի դեմ» համերաշխության ակցիան տեղի է ունեցել ՌԴ 50 քաղաքներում
19:27
28 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ռուսաստանը՝ հանուն Հայաստանի բարեկեցության և թալանի դեմ» ռուսական երիտասարդության համերաշխության ակցիան անցկացվել է Ռուս-հայկական երիտասարդության դաշինքի (ՌՀԵԴ) նախաձեռնությամբ:

Նախօրեին տեղի ունեցած լայնածավալ միջոցառմանը մասնակցել են երիտասարդության ներկայացուցիչներ Ռուսաստանի 50 քաղաքներից: «Երիտասարդներին առաջարկել են լուսանկարվել միագույն պատի մոտ՝ Հայաստանի բարեկեցության ակցիայի համար, թալանի և գների անհիմն աճի դեմ, ինչպես նաև հանուն ռուս-հայկական ավանդական եղբայրության»,-հաղորդել է ՌՀԵԴ-ը:

«Ռուս երիտասարդությունը հստակ արտահայտել է իր վերաբերմունքն այն բանի նկատմամբ, որ ցանկանում է տեսնել բարեկեցիկ Հայաստան: Ոչ ոք Ռուսաստանում չի աջակցում գների անհիմն աճին: Օրեցօր ավելի շատ մարդիկ Ռուսաստանում հասկանում են, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի աճի դեմ բողոքն արևմտյան հատուկ ծառայությունների բանսարկությունը չէ, ինչպես դա ներկայացնում են որոշ ԶԼՄ-ներ, այլ հայկական երիտասարդության քաղաքացիական պարտքի դրսևորումն է և չի կրում քաղաքական երանգ»,- ասել է ՌՀԵԴ հիմնադիր և մշտական անդամՎահան Եղիազարյանը:

Սակայն, նրա խոսքով՝ դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ ցուցարարների շարքում կան տարբեր արտաքին քաղաքական նախապատվություններով մարդիկ և նրանցից ոմանք փորձում են ներկայացնել իրավիճակը հակառուսական լույսի ներքո: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ողջամիտ համաքաղաքացիներին, որոնք թույլ չեն տալիս քաղաքականացնել բողոքները: Համոզվածեմ, որ հենց բողոքների ապաքաղաքականցվածությունը կարող է սկսած գործը հասնցել տրամաբանական, հաջող ավարտի, որին, ինչպես տեսնում ենք պաշտոնական լրատվական աղբյուրներից և տվյալ ակցիայից, միայն ուրախ կլինեն Ռուսաստանում»,- նշել է Եղիազարյանը:

Ռուս-հայկական երիտասարդության դաշինքը Հայաստանի ամենախոշոր ռուս-հայկական երիտասարդական հասարակական կազմակերպությունն է: Հիմնվել է 2011թ.-ին և զբաղվում է ռուս-հայկական հարաբերությունների երիտասարդական բաղադրիչի զարգացմամբ՝ յուրահատուկ կամուրջ ծառայելով Ռուսաստանի և Հայաստանի միջև: Կազմակերպությունը 2015թ.-ին մասնաճյուղ է բացել Սանկտ-Պետերբուրգում: ՌՀԵԴ-ն ակտիվ համագործակցում է բազմաթիվ ռուսական և միջազգային կազմակերպությունների հետ:

«Ո՛չթալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց են անցկացնում։ Նրանք ցանկանում են չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը: Երևանում բողոքի ակցիան սկսվել է նախորդ ուրբաթ Ազատության հրապարակում և երկուշաբթի երեկոյան վերածվել է երթի դեպի նախագահի նստավայր։ Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները հատուկ տեխնիկայի օգնությամբ ցրել են ցուցարարներին։ Տուժել է 25 մարդ: Ակտիվիստները պահանջում են չեղյալ համարել կարգավորիչի` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը և պատժել խաղաղ ակցիայի ցրման ժամանակ լիազորությունները չարաշահածներին: Ներկայում Բաղրամյան փողոցը դեռ փակ է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:05
08 Դեկտեմբերի 2017
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այսօր դառնում է 12 տարեկան, իսկ գործակալության կայքը վերագործարկումից հետո արդեն երկու տարեկան է։
18:26
07 Դեկտեմբերի 2017
Համացանցում Հայաստանի գլխապտույտ տեսարանների տեսահոլովակ է հայտնվել (ՎԻԴԵՈ)
Համացանցում գունեղ ու դինամիկ հոլովակ է հրապարակվել, որը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ:  
18:17
07 Դեկտեմբերի 2017
ՅՈՒՆԻՍԵՖ–ը նշել է մանուկներին սպառնացող հիմնական վտանգը
Առավել մեծ վտանգ է սպառնում Հարավային Ասիայի երեխաներին։
16:30
07 Դեկտեմբերի 2017
Forbes–ը ներկայացրել է 2017թ. ամենաբարձր վարձատրվող երաժիշտների տասնյակը
Դիդդի կեղծանվամբ հանդես եկող ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը ճանաչվել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտ:
12:17
07 Դեկտեմբերի 2017
Սուրենյանը հերքել է ձմռանը բարձր ջերմաստիճանի և երկրաշարժի հավանականության կապը
Հիշեցնենք, որ Հայաստանի պատմության ընթացքում գրանցված ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժից անցել է 29 տարի։
10:15
07 Դեկտեմբերի 2017
Վերա Բրեժնևան փայլել է հայ դիզայների զգեստով (ՖՈՏՈ)
Վերա Բրեժնևան ներկայացրել է հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի զգեստը։
20:35
06 Դեկտեմբերի 2017
Հայ խոհարարը ծիծաղելի է անվանել տոլմայի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը. «Նովոստի–Արմենիա»–ի էքսկլյուզիվ
Սեդրակ Մամուլյանը ծիծաղելի է համարում Ադրբեջանի կողմից տոլմայի պատրաստման բաղադրատոմսը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընգրկելու վերաբերյալ որոշումը։  
14:56
06 Դեկտեմբերի 2017
Հայկական քոչարին` ՅՈԻՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ՎԻԴԵՈ)
Հայկական քոչարին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
13:10
06 Դեկտեմբերի 2017
Ադրբեջանը վերջնականապես յուրացրեց հայկական տոլման. այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկեց Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը։
12:22
06 Դեկտեմբերի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար
Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է։
13:35
04 Դեկտեմբերի 2017
Հայաստանը չի հաստատում Մոսկվա–Երևան չվերթերի չեղարկումը
Հայկական ավիացիոն կառույցները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը չեն հաստատում Մոսկվա–Երևան որոշ չվերթերի չեղարկման լուրերը։
11:31
04 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է այս գիշեր երկնքում հայտնված գերլուսնի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Այս գիշեր երկրագնդի բնակիչները կարող էին դառնալ գերլուսնի ականատեսը։