484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Բողոքի ակցիայի մասնակիցները հունիսի 28-ին մեծ հանրահավաք կանցկացնենան
00:31
28 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ոչ թալանին» համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցում նշեց, որ կիրակի օրը ժամը 18:00-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներն համընդհանուր ցույց են գումարելու, որի ժամանակ ժողովուրդը կսահմանի իր հետագա գործողությունները, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Նա խնդրեց ոստիկանությանն առաջիկա գիշերը չխոչընդոտել ցուցարարներին:

«Մենք այս ամբողջ ընթացքում հանգիստ ենք եղել, այդպես էլ կլինի այս գիշեր»,- ասաց Շուշանյանը

Նա հայտնեց, որ կազմակերպիչները մտադիր են վաղվա ցույցի համար ուժերի համախմբում  հայտարարել, իսկ գիշերվա ընթացքում կկատարվեն քննարկումներ և հետագա քայլերի միասնական դիրքորոշում, որը և կհնչեցվի վաղվա ցույցում:

 «Չի եղել որոշման չեղյալ հայտարարում, ինչպես մենք էինք պահանջում, չեն բավարարվել նաև հունիսի 23-ի պահանջները (ցույցի ցրման ժամանակ լիազորությունների գերազանցման համար պատասխանատվության ենթարկումը), այդ իսկ պատճառով մենք մտադիր ենք կազմակերպել համընդհանուր քննարկում և հանդես գալ միասնական որոշմամբ, ինչն էլ կկատարվի վաղը»,- ասաց նա:

Շաբաթ օրը Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված ամբողջ բեռը մինչև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի արդյունքների ստացումը: Սարգսյանը նշեց, որ այն միջոցներից, որոնք նախատեսված են անվտանգության հետագա ամրապնդման համար: «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի մասին պայմանավորվածությունը ստացվել է նախօրեին Հայաստանի նախագահի և հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ընթացքում:

 Ընդգծելով, որ ակցիայի մասնակիցներն իրենց խաղաղ են պահում` Շուշանյանը հայտնեց, որ այդպես կլինի մինչև վերջ:

 Ի պատասխան Օսիպյանը կոչ արեց ակցիայի կազմակերպիչներին հետևել օրենքի տառին և վերադառնալ իրավական դաշտ:

«Այո, ցույցը խաղաղ է, բայց անօրինական, քանի որ բացակայում են լիազոր մարմնի որևէ թույլտվություն: Կոչ եմ անում ձեզ դադարեցնել անօրիական գործողությունները, հակառակ դեպքում, ոստիկանությունը կվերականգնի հասարակական կարգը»,- պարզաբանեց նա

Այդ առիթով Ոստիկանության պետի տեղակալն ավելացրեց, որ հասարակական կարգի վերականգնումը հաշված րոպեներ կպահանջի, սակայն ոստիկանությունը չի ցանկանում դրան գնալ:

«Դրա բոլոր օրինական հիմքերը կան, բայց մենք չենք ցանկանում դա անել: Ուզում ենք, որ պարզաբանիչ աշխատանքներն արդյունք տան, կազմակերպիչները կսթափվեին և կդիմեին մարդկանց օրինական դաշտ վերադառնալու կոչով»,- ասաց նա:

 Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք, ոստիկանությունը թույլ կտա վաղվա ցույցի անցկացումը, Երևանի փոխոստիկանապետը նշեց, որ «թող գա վաղվա օրը, այդ ժամանակ էլ կխոսենք դրա մասին»: Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է ընդունել օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան մեկ կՎտ ժամի համար 6.93 դրամով բարձրացնելու մասին: Ընդ որում, «ՀԷՑ»-ն իր հայտում մտադիր էր այն բարձրացնել 40,8 տոկոսով:

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։ Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ։ Մասշտաբային ակցիան վերսկսվել է նույն օրը երեկոյան։ Ցույցերը խաղաղ բնույթ են կրում։ Ներկա պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:37
30 Ապրիլի 2017
Ինչպե՞ս ազատվել գիրանալու գենետիկական նախահակումից
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե ինչպես կարելի է նվազեցնել մարդու գիրանալու նախահակումը:
15:24
30 Ապրիլի 2017
Մթերքների 9 համադրություններ, որոնք ուժեղացնում են միմյանց օգտակար հատկությունները
Մեր առողջության գրավականը ճիշտ սովորություններն են:
20:41
29 Ապրիլի 2017
Իսլայելի գիտնականները ապացուցել են, որ առողջ սնունդ գոյություն չունի
Իսրայելի Վեյցմանի ինստիտուտը արտասովոր հետազոտություն է անցկացրել:
18:43
29 Ապրիլի 2017
Դիմակ դեմքի ծակոտիները մաքրելու և լավ տեսք հաղորդելու համար
Դիմակը հնարավոր է պատրաստել տնային պայմաններում:
11:27
29 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում:
18:40
28 Ապրիլի 2017
Daily Mail. հայտնի է, թե ինչու է Քիմ Քարդաշյանը Instagram–ում զրկվել 100 հազար բաժանորդներից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է բիկինիով լուսանկարներ:
18:20
28 Ապրիլի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։