486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ակտիվիստները մտադիր են շարունակել ակցիաները մինչև էլեկտրաէներգիայի թանկացման որոշման չեղյալ հայտարարելը
23:03
27 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ոչ թալանին» համակարգող խմբի անդամները որոշել են շարունակել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիաները Բաղրամյան պողոտայում` չնայած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Շաբաթ օրը Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված ամբողջ բեռը մինչև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի արդյունքների ստացումը: Սարգսյանը նշեց, որ այն միջոցներից, որոնք նախատեսված են անվտանգության հետագա ամրապնդման համար: «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի մասին պայմանավորվածությունը ստացվել է նախօրեին Հայաստանի նախագահի և հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ընթացքում:

Ակցիայի կազմակերպիչները դուրս են եկել հավաքվածների մոտ և հայտարարել, որ «մարդկանց գլխի տակ փափուկ բարձ են ցանկանում դնել» և որ նրանք կշարունակեն պայքարել որոշման չեղյալ հայտարարելու համար, քանի որ կառավարությունը փորձում է լուծել խնդիրը բյուջեի հաշվին, «որը պատկանում է ժողովրդին»:

«Ոչ թալանին» համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարեց, որ ցույցը կշարունակվի մինչև սակագների թանկացման որոշման ամբողջական չեղյալ հայտարարումը:

Պետության ղեկավարի հայտարարությունում ասվում է, որ եթե սակագինը չի բարձրանա, էներգետիկ համակարգը դոմինոյի էֆեկտրով կհայտնվի փլուզման վտանգի առջև

Որոշումից մի քանի րոպե անց ցուցարարները սկսել են հաղթանակ տոնել, բայց մի քանի րոպե անց նրանց տրամադրությունները փոխվել են: Նրանք սկսել են վանկարկել «Մենք մնում ենք» և «Չեղյալ հայտարարում

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հույս է հայտնել, որ ամեն ինչ կլինի օրենքի շրջանակում: «Կարծում եմ, որ մեր ժողովուրդը խելացի և իմաստուն է, հատկապես` երիտասարդությունը: Եվ նրանք ամեն ինչ լավ են ընկալում»,- ընդգծեց նա:

Խոսելով այն մասին, որ ցուցարարների մի մասը չի կարծում, որ տվյալ որոշումը պատասխանում է իրենց պահանջներին, Ոստիկանապետը հայտնել է, որ ժամանակն է, երբ ճշմարտությունը ջրի երես դուրս կգա, և պարզ կդառնա, թե ով է իրականում պայքարել, իսկ ով է եկել Բաղրամյան պողոտա «պղտոր ջրում ձուկ բռնելու համար»:

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է ընդունել օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան մեկ կՎտ ժամի համար 6.93 դրամով բարձրացնելու մասին: Ընդ որում, «ՀԷՑ»-ն իր հայտում մտադիր էր այն բարձրացնել 40,8 տոկոսով:

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։ Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ։ Մասշտաբային ակցիան վերսկսվել է նույն օրը երեկոյան։ Ցույցերը խաղաղ բնույթ են կրում։ Ներկա պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը: