486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում անցկացվող ցույցը սոցիալական բնույթի բողոք է. փորձագետ
21:01
26 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված ակցիան իր բնույթով սոցիալական բողոք է, և որևէ այլ պահանջ, բացի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշման կասեցումից, չեն բարձրացվում, ասաց անվտանգության ապահովման փորձագետ Տիգրան Քոչարյանը։

Նրա խոսքով` այս խաղաղ ցույցին փորձում են խառնվել ուրիշ խաղացողներ, որոնք իրենց նպատակներն են հետապնդում, և խոսքը, առաջին հերթին, Ռուսական և Ուկրաինական ԶԼՄ–ների մասին է։

«Եթե ուշադրություն դարձնենք` ինչպես է տեղեկատվական դաշտում ներկա իրավիճակի նկատմամբ հայտնվել «մայդան» բառի օգտագործումը, ապա մենք կտեսնենք, որ առաջինն այդ բառը օգտագործեց ուկրաինական կայքէջը, համարյա միանգամից «Դոժդ» հեռուստաալիքի եթերում հայտնվեցին նմանատիպ հաղորդագրություններ, այնուհետև սկսվեց, այն, ինչ կատարվում է հիմա»,– ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` Ուկրաինայի իրադարձություններից հետո ռուսական ԶԼՄ–ներն ունեն ստանդարտ սխեմա, որի համաձայն, ինչը «շարժվում է» կարող է «մայդան» լինել, և այդ ամենի հետևում պետք է Պետդեպի հետքեր կամ եվրոպական գումարներ տեսնել։ «Լրագրողներից շատերը ժամանել են Հայաստան` «մայդան» գտնելու նպատակով», – ասաց Քոչարյանը։

«Հայ լրագրողները, փորձագետները, ինչպես նաև դիվանագետները մի քանի օր շարունակ աշխատանքներ էին տանում ռուսական ԶԼՄ–ների հետ, որպեսզի նրանք հասկանան ակցիայի բուն էությունը։ Այժմ տեղեկատվական դաշտում իրավիճակի վերաբերյալ համեմատաբար ավելի կշռադատված գնահատական կա», – նշեց նա։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Հունիսի 22–ին նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։ Հունիսի 23–ի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ, բոլորն արդեն ազատ են արձակվել, տուժել է 25 մարդ։ 

Մասշտաբային ակցիան վերսկսվել է նույն օրը երեկոյան։ Ցույցը կրում է բացառապես խաղաղ բնույթ։ Այս պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։

ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին որոշում է ընդունել օգոստոսի 1–ից 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով) էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում մտադիր էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։