485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Բաղրամյան պողոտայում ոստիկանությունը բարձր պատրաստվածության է բերվել
20:35
26 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության ուժերը Բաղրամյան պողոտայում բարձր պատրաստվածության են բերվել։ Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիան, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

Ակցիայի անցկացման վայր են բերվել հատուկ նշանակության ջոկատի լրացուցիչ ստորաբաժանումներ, այնտեղ են նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանական զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, բարձրաստիճան ոստիկաններ։

Մաշտոցի պողոտայում նստացույց կազմակերպած ցուցարարները միացել են Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարներին։

Այս րոպեներին մեկնարկում է ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի նիստը։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։

Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ։

Մասշտաբային ակցիան վերսկսվել է նույն օրը երեկոյան։ Ցույցերը խաղաղ բնույթ են կրում։ Ներկա պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։
12:59
04 Նոյեմբերի 2017
Գրող Զապել Եսայանն աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում է
Ինչպես կարծում էր Եսայանը, գրականությունը զարդ չէ, այլ հզոր զենք և անարդարության դեմ պայքարի միջոցով։