484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2015 թվականի սկզբին թմրամոլների թիվը 5357 է կազմել. Առողջապահության նախարարություն
20:04
26 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ պաշտոնապես գրանցված է եղել 5357 թմրամոլ` անցած տարվա 4922–ի դիմաց։  Այս մասին հայտնեց Հայաստանի Նարկոլոգիական կենտրոնի տնօրեն, առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը` վկայաբերելով ՀՀ առողջապահության նախարարության նարկոլոգիական ծառայության տվյալները։

Սեմերջյանը պարզաբանեց, թե այդ թվի ավելացման հարցում դեր է ունեցել նաև այն, որ նման խնդիրներով բուժհաստատություններ ներկայացողներն արդեն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Նրա խոսքով` Հայաստանում թմրանյութ օգտագործողները հիմնականում տղամարդիկ են։ Սեմերջյանը ներկայացրեց Առողջապահության նախարարության տվյալները և նշեց, որ ափիոն տեսակի թմրանյութեր օգտագործողների թիվը Հայաստանում կազմում է 2132 մարդ, որից 45–ը կանայք են։  Կանեփի հիմքով թմրանյութեր օգտագործում է 3223 մարդ, որից 39–ը` կանայք, կոկաին օգտագործողներն ընդամենը երկուսն են։ Հայաստանում այլ տիպի թմրանյութեր գրեթե չեն օգտագործվում։

«Հայաստանում թմրանյութերի հետևանքով մահացության դեպքեր չեն գրանցվել»,– ասաց նա։

Սեմերջյանը ներկայացրեց ԱՀԿ–ի տվյալները և նշեց, որ այսօր աշխարհում կա շուրջ 185 մլն թմրամոլ, ինչը կազմում է աշխարհի բնակչության 3 տոկոսը։  

1987 թվականին ՄԱԿ–ի գլխավոր գագաթնաժողովը որոշել է ամեն տարի հունիսի 26-ը նշել որպես թմրանյութերի օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր։ Այս որոշմամբ ՄԱԿ–ը ցույց տվեց, որ վճռական է տրամադրված այս հարցում, պատրաստ է գործել և ուժեղացնել համագործակցությունը, որպեսզի ստեղծի թմրանյութերից զերծ միջազգային հանրություն։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։