480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Կոմպոզիտոր Արա Գևորգյանը կոչ է անում խուսափել բռնությունից բողոքի ակցիայի ընթացքում
21:44
24 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի երաժիշտ և կոմպոզիտոր Արա Գևորգյանը կոչ է անում խուսափել բռնությունից Երևանում բողոքի ակցիայի ընթացքում։

Գևորգյանը չորեքշաբթի եկել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցին։

«Ես եկել եմ, որպեսզի կոչ անեմ խուսափել բռնությունից։ Իհարկե, դեմ եմ թանկացմանը և վստահ եմ, որ դրան դեմ են նաև ոստիկանները։ Բոլորը կատարում են իրենց աշխատանքը, կարևորը բռնությունից խուսափելն է»,– ասաց Գևորգյանը։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։

Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ։

Ակցիան վերսկսվել է երեկ երեկոյան. Ազատության հրապարակում հավաքվածները կազմակերպել են երթ դեպի նախագահի նստավայր, սակայն ոստիկանները նորից փակել են ցուցարարների ճանապարհը։ Ներկա պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17–ի որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
15:59
01 Դեկտեմբերի 2016
Հայկական Beeline-ը սմարթֆոնների նախատոնական վաճառք է անցկացնում
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։
14:59
01 Դեկտեմբերի 2016
Հայ աղջիկն իր կիսամերկ լուսանկարներն ուղարկել է ընկերոջը, վերջինս էլ դրանք հրապարակել է համացանցում
26-ամյա աղջիկն իր հետ սիրային կապի մեջ գտնվող տղային ուղարկել է իր կիսամերկ լուսանկարները, երիտասարդն էլ հրապարակել է դրանք համացանցում:
11:23
01 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 1-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
22:12
30 Նոյեմբերի 2016
Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում
Հայաստանի որոշ քաղաքներում ձյան տեսքով տեղումներ են։