482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել համաքաղաքացիներին իրենց միանալ տներից
20:45
24 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել համաքաղաքացիներին միանալ իրենց։

«Յուրաքանչյուր օր, ժամը 21։00–ից մինչև 22։00, մենք անջատում ենք բոլոր տների լույսը։ Դուրս նայեք պատուհաններից, պատշգամբներից և աղմուկ ստեղծեք»,– ասվում է անցորդներին բաժանվող թռուցիկներում։

Ակցիայի կազմակերպիչները կոչ են անում աղմուկի ստեղծման համար օգտագործել շերեփներ, թմբուկներ, սպասք կամ այլ առարկաներ, որոնք բարձր ձայն են հանում։

Ակցիայի կարգախոսն է` «Հանուն ապագա հույսի» և «Այսօր առանց լույսի»։

«Թող դա լինի ցուցարարների համար ձեր նշանը, որ մենք միասին ենք։ 90–ականներին մեզ թողել էին մթի մեջ, բայց մենք հաղթանակեցինք մեր հոգու լույսով և միասնականությամբ։ Սիրելի լուսատտիկներ, եկեք մի անգամ և ընդմիշտ միանանք և  խավարը ցրենք մեր հոգու լույսով»,– ասացին կազմակերպիչները։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։

Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ։

Ակցիան վերսկսվել է երեկ երեկոյան. Ազատության հրապարակում հավաքվածները կազմակերպել են երթ դեպի նախագահի նստավայր, սակայն ոստիկանները նորից փակել են ցուցարարների ճանապարհը։ Ներկա պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
16 Դեկտեմբերի 2017
Ինչպես նվեր փաթեթավորել արագ և պարզ. ֆոտոուղեցույց
Անկասկած, մենք բոլորս սիրում ենք նվերներ ստանալ:
19:23
16 Դեկտեմբերի 2017
Սնունդն ազդում է մարդու տրամադրության վրա
Պարզվում է` սնունդն ազդում է մարդու տրամադրության վրա։
17:58
16 Դեկտեմբերի 2017
Պարզվել է միկրոալիքային վառարանի նոր վտանգը
Բացահայտվել է միկրոալիքային վառարանի նոր վտանգը:
16:41
16 Դեկտեմբերի 2017
Ինչո՞վ է վտանգավոր քնի պակասը
Պարզվել է` ինչի կարող է հանգեցնել քնի պակասը։
11:48
16 Դեկտեմբերի 2017
Հնդկաձավարով նախաճաշ` արագ նիհարելու համար
Ո՞վ չի ուզում արագ նիհարել և միաժամանակ համեղ սնվել:
17:51
15 Դեկտեմբերի 2017
Santa–ն Հայաստանում. հայ երեխաներն առանձնահատուկ են (ՖՈՏՈ)
Սանտա Կլաուսը ուրբաթ Լապլանդիայից եկել է Հայաստան։
15:53
14 Դեկտեմբերի 2017
Նիկոլ Փաշինյանը բացել է հայկական խորհրդարանի գաղտնիքը (ՖՈՏՈ)
Հայ ընդդիմադիր պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բացել է հայկական խորհրդարանի գաղտնիքը։
20:45
13 Դեկտեմբերի 2017
«ՎԻԱ ԳՐԱ»–ի Բրեժնևան` հայ դիզայների զգեստով (ՎԻԴԵՈ)
«ՎԻԱ ԳՐԱ»–ի նախկին մենակատար Վերա Բրեժնևան ելույթ է ունեցել հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի զգեստով «Необыкновенный огонек»–ի ընթացքում։
20:10
13 Դեկտեմբերի 2017
Հազվագյուտ կենդանիներով բացառիկ էկզոտարիում է բացվել Երևանում (ՖՈՏՈ)
«Զուլանդիա» էկզոտարիումը բացումը կայացավ Երևանի «ՌԻՈ» առևտրի կենտրոնում։
16:42
13 Դեկտեմբերի 2017
Ի գիտություն տանտիրուհիների. ի՞նչ պետք է դնել սեղանին Դեղին հողե շան տարում
Տոնական սեղանը Նոր տարվա ամենակարևոր բաղկացուցիչներից է։
15:54
12 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք ընդամենը 3% կանխավճարով:
11:08
11 Դեկտեմբերի 2017
Դավիթ Այվազյանն ու Աստղիկ Մխիթարյանը գերել են ռուսական «Ты супер! Танцы» շոուի ժյուրիին և հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
17–ամյա Դավիթ Այվազյանն ու 15–ամյա Աստղիկ Մխիթարյանը փայլուն ելույթ են ունեցել «Ты супер! Танцы» միջազգային շոուի կիսաեզրափակչում։