481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Արտասահմանյան ԶԼՄ–ները չեն արտացոլում Հայաստանի իրադարձությունների իրական պատկերը. փորձագետ
18:35
24 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի իրավիճակի վերաբերյալ արտասահմանյան ԶԼՄ–ների տեղեկատվությունները ոչ միշտ են արտացոլում իրադարձությունների իրական պատկերը, չորեքշաբթի լրագրողներին ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։ Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ, 25 մարդ դիմել է բժշկական օգնության։

«Այս տեղեկատվական խաղին մասնակցում է, ամենաքիչը, երկու կողմ։ Ադրբեջանն ակտիվորեն փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից։ Հայ ոստիկանների գործողություններից հետո ադրբեջանցիները փորձեցին համացանց լցնել առավելագույն քանակությամբ կեղծ տեղեկատվություն», – ասել է նա։

Մարտիրոսյանի խոսքերով` ադրբեջանական քարոզչամեքենան սկսել է օգտագործել այդ մեխանիզմները դեռևս 2013 թվականից։ «Մեծ քանակությամբ իշխանամետ երիտասարդական կազմակերպություններ նստած են Twitter սոցցանցում և գեներացնում են այս ողջ տեղեկատվական աղբը», – ավելացրել է նա։

Ըստ նրա` նմանատիպ գործողությունները վերջին երկու տարվա ընթացքում  պարբերական բնույթ են կրում, և հենց որ Հայաստանը հայտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, Ադրբեջանի «կլոնների բանակը» միանգամից գործի է անցնում։

«Ուկրաինայից և Ռուսաստանից տեղեկատվական հոսքը նույնպես շատ հակասական է։ Ուկրաինական ԶԼՄ–ները շատ ոգևորված են Հայաստանում տեղի ունեցածով։ Նրանց խոսքերով` Հայաստանում հեղափոխություն է հասունանում, ևս մեկ մայդան է ծնվում, և երկրում ամեն ինչ ընթանում է ուկրաինական սցենարով։ Եվ եթե հիմնվենք միայն ուկրաինական ԶԼՄ–ների վրա, տպավորություն կստեղծվի, որ Հայաստանում իրավիճակը հսկողությունից դուրս է եկել և երկիրը փլուզման եզրին  է», – ասել է Մարտիրոսյանը։

Միանգամայն այլ իմաստ են, նրա խոսքերով, դնում այս իրադարձությունների մեջ ռուսական ԶԼՄ–ները։ Նրանց տեղեկատվությամբ` Հայաստանում իրականացվում է «գունավոր» հեղափոխություն, որը ֆինանսավորվում է ԱՄՆ–ի կողմից, երկրում ձևավորվում է հերթական մայդանը, և մտավախություններ են հնչում, որ Ադրբեջանը կարող է օգտվել իրավիճակից և ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ։

Նա ավելացրել է, որ սխալ տեղեկատվության տարածման պատճառը թաքնված է նաև նրանում, որ հայկական ԶԼՄ–ներից շատերը չեն ապահովում տեղեկատվական հոսքի անհրաժեշտ մակարդակ ռուսերեն և անգլերեն լեզուներով` աշխատելով հիմնականում ներքին ընթերցողի համար։

«2005-2007 թվականներին մեր առցանց լրատվությունն աշխատում էր արտաքին ընթերցողի համար, իսկ հիմա` մեծամասամբ ներքին լսարանի», – ասել է նա։

Փորձագետի խոսքերով` կա ևս մեկ կարևոր փաստ, որի շնորհիվ հայկական տեղեկատվական հոսքը «կորչում է» ինտերնետի տիրույթում և դուրս չի բերվում որոնողական միջոցների միջոցով. հայկական ԶԼՄ–ները, ի տարբերություն ադրբեջանականների, սկզբունքորեն հղումներ չեն անում միմյանց, արդյունքում ավտոմատացված համակարգն ընտրում է այն նյութերը, որտեղ ավելի շատ հղումներ կան` համարելով դրանք ավելի հավաստի։

Այդ համատեքստում, նրա խոսքերով, ադրբեջանական աղբյուրներն անհամեմատ ավելի առաջ են անցնում հայկականներից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:34
21 Հոկտեմբերի 2017
Բացահայտել է ուղիղ կապ շաքարի և չարորակ ուռուցքի միջև
Շաքարի օգտագործումը նպաստում է չարորակ ուռուցքների աճին։
18:11
21 Հոկտեմբերի 2017
- 4 կգ 4 օրում. ավելորդ քաշից ազատվելու հեշտ միջոց
Այս դիետայի օգնությամբ հնարավոր է 4 օրում ազատվել 4 կգ ավելորդ քաշից:
15:37
21 Հոկտեմբերի 2017
Պարաշյուտիստը կորցրել է տաբատը թռիչքի ժամանակ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ Յուտա նահանգում պարաշյուտիստն օդում իջեցրել է մյուսի տաբատը։
14:04
21 Հոկտեմբերի 2017
Պարզվում է, որ տապակած մթերքը չի հանգեցնում ճարպակալման
Ճարպակալումը միշտ չէ, որ կապված է տապակած սնունդ օգտագործելու հետ։
19:09
20 Հոկտեմբերի 2017
Երկու հայ ներառվել է «Հոլիվուդի նոր առաջնորդների» ցանկում
Variety ամսագիրը ներառել է երկու ամերիկահայերի «Հոլիվուդի նոր առաջնորդներ» ամենամյա ցանկում:
18:21
20 Հոկտեմբերի 2017
Mercedes–ն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը (ՎԻԴԵՈ)
Mercedes ընկերությունն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը։
12:29
20 Հոկտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսը և Ալեքսիս Օհանյանը գաղտնի հարսանեկան արարողություն են պլանավորում
Ալեքսիս Օհանյանը և նրա հարսնացուն քննարկում են հարսանեկան ծրագիրը։

17:42
19 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի բջջային բանկինգը հեռահար հուսալի ծառայություն է
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները:
12:47
19 Հոկտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին աղջկա հետ լուսանկարով (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին:
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։
12:12
18 Հոկտեմբերի 2017
Մահացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը
Այսօր Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։