484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+25
Եղանակը Երևանում
Հայ
Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս շոգ եղանակին օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ և կրել բաց հագուստ
19:38
22 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս ամառվա շոգին օգտագործել մոտավորապես երեք լիտր օրական հեղուկ, ինչպես նաև կրել բաց երանգների կամ սպիտակ բամբակյա հագուստ։

Գերատեսչությունում նաև նշել են, որ անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում։ Պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ։

«Ցանկալի է քայլել ստվերում, կրել արևային ակնոց, հովանոց», – նշում են բժիշկները` խորհուրդ տալով ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից։

Երեխաներին, հղիներին, ծերերին, քրոնիկ հիվանդություններով  տառապող մարդկանց ցերեկային ամենաշոգ ժամերին  խորհուրդ է տրվում քնել  կամ պառկել, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը, չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները։

Արգելվում է գտնվել չօդափոխվող  կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար  ժամանակ մնալ  արևի տակ կայանված փոխադրամիջոցներում։

Անհրաժեշտ է հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա, իսկ այնտեղ, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել  ջերմաստիճանին համապատասխան։

Սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով, պահպանել սննդամթերքը  պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում։ Ընտրել թարմ` ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք։

Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ,  ըմպելիքներ և հյութեր, հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, արգելել երեխաներին դեկորատիվ ջրավազաններում լողանալ, քանի որ դրանք նախատեսված չեն լողի համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել:
18:39
22 Ապրիլի 2017
Ինչպե՞ս զգալիորեն նվազեցնել վաղ մահացության վտանգը
Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանի գիտնականները խոսել են հեծանիվ քշելու օգտակարության մասին:
13:47
22 Ապրիլի 2017
Հայ դիզայները կներկայացնի «SONČESS» հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա շրջանակում
Հայ դիզայներ Սոնա Հակոբյանը կներկայացնի իր «SONČESS» ապրանքանիշի նոր հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա (Tbilisi Fashion Week) շրջանակում։
16:19
21 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանի` սրբապատկերով թափանցիկ զգեստը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմ Քարդաշյանն իր հագուստով կրկին ցնցել է երկրպագուներին:
20:21
20 Ապրիլի 2017
«Եհովայի վկաները» կհասնեն Ստրասբուրգի դատարան
«Եհովայի վկաները» ՄԻԵԴ–ում կբողոքարկեն իրենց ծայրահեղական կազմակերպության ճանաչելու մասին որոշումը:
14:01
20 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը նիհարել է և կրկին մերկացել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նիհարել է գրիպից հետո և մերկացել։
15:40
19 Ապրիլի 2017
Թրամփը խստացրել է օտարերկրացիների ժամանակավոր աշխատանքային վիզաների տրամադրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել օտարերկրացի բարձրակարգ աշխատողների ժամանակավոր աշխատանքային վիզաների վերաբաշխման ծրագրի վերաբերյալ։
19:25
18 Ապրիլի 2017
Ողջ գիշեր փակ կլինի Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի հատվածը
Ողջ գիշեր փակ կլինեն Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի հատվածն ու Ավանի փողոցներից մեկի հատվածը։
15:43
18 Ապրիլի 2017
Նիկոլայ Բասկովը հայկական երգ է նվիրել Արա Աբրահամյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուս հայտնի երգիչ Նիկոլայ Բասկովը հայերեն երգ է երգել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ծննդյան օրվա երեկույթին։
14:30
18 Ապրիլի 2017
Ուղևորը «հաշիվ պարզելու» է կանչել օդանավի օդաչուին.չվերթը խափանվել է
Մոսկվա–Երևան չվերթի անձնակազմը բոյկոտել է թռիչքը:
11:29
18 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանն օգնության ձեռք է մեկնել անտուն–թափառականին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին ցույց է տվել իր անձի վեհությունը։
10:52
18 Ապրիլի 2017
Հայաստանը գաստրոզբոսաշրջության տեսանկյունից ամենանախընտրելի երկրների եռյակում է
Հայաստանը զբաղեցրել է ռուսաստանցիների համար գաստրոզբոսաշրջության տեսանկյունից ամենանախընտրելի երկրների եռյակում ԱՊՀ և մերձավոր արտերկրի երկրների թվում: