486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
«Սիներգիա» համալսարանի ղեկավարությունը ճիշտ որոշում է ընդունել Հայաստանում ներկայացուցչություն բացելու մասին. Վոլինկին
22:05
19 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Սիներգիա» համալսարանի ղեկավարությունը ճիշտ է սահմանել առաջնահերթությունը` որոշում ընդունելով Հայաստանում բացել Բիզնեսի դպրոցի ներկայացուցչությունը, ասաց ՀՀ –ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը Երևանում «Սիներգիա» համալսարանի Բիզնեսի դպրոցի բացման կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ։

«Անչափ ուրախ եմ ողջունել ձեզ ՌԴ դեսպանատանը` Երևանում Բիզնեսի դպրոցի և «Սիներգիա» համալսարանի ներկայացուցչության բացման կապակցությամբ։ Կրթությունը համաշխարհային հարթակում Ռուսաստանի կարևոր մրցակցային առավելությունն է։ Արտերկրում ռուսական կրթական ծառայությունների հաջող առաջխաղացումը մեծ մասամբ կախված է բուհերի ղեկավարության ակտիվ դիրքորոշումից, մեր երկրի համար կարևոր տարածաշրջաններում հասցեական աշխատանք կազմակերպելու ցանկությունից», – ասաց Վոլինկինը։

Նրա խոսքով` Եվրասիական տնտեսական միության ձևավորման ֆոնին տեսանելի հեռանկարում մեր երկրների տարածքում միասնական կրթական տարածքի ստեղծման խնդիր կառաջանա։

«Իմ կարծիքով` բարձրագույն կրթության ազգային համակարգերի ձևափոխման արդյունքում այդ համակարգերը կհարմարեցվեն աշխատանքի ոլորտի պահանջներին։ Շրջանավարտի պրոֆեսիոնալ պատրաստվածության արդյունքը կդառնա այն փաստը, որ նա հաջողությամբ աշխատանք կգտնի, այլ ոչ թե պարզապես կկազմակերպվի կրթական գործընթացը։ Այս իմաստով «Սիներգիա» համալսարանը մեծ դրական փորձ է կուտակել», – նշեց դեսպանը։

Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին ողջ աշխարհում աճում է համացանցի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների նկատմամբ պահանջարկը։ «Մենք էլեկտրոնային ուսուցման ոլորտում կրթական նախագծերի աճի ականատեսներն ենք։ Եվրասիական տարածք են ակտիվ մտնում այդ ոլորտի գլոբալ դերակատարներ, որոնք օգտատերերին անվճար հասանելիություն են տրամադրում աշխարհի խոշորագույն համալսարանների ռեսուրսների նկատմամբ, առաջին հերթին` անգլեներով։ Ուսանողների թիվը հասնում է միլիոնի, որոնց շրջանում բավականին մեծ թիվ են կազմում մեր հայրենակիցները», – ասաց Վոլինկինը։

«Կարծում եմ, որ անհրաժեշտ է հետ չմնալ համաշխարհային միտումներից և աջակցել ռուսական այն բուհերին, որոնք ամենաբարձր մակարդակում իրականացնում են էլեկտրոնային կրթության ծրագրեր։ «Սիներգիա» համալսարանը այս ոլորտի առաջատար ռուսական բուհերից է», – ավելացրեց նա։

Վոլինկինի խոսքերով` դեսպանատունն ու Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը համալսարանի հետ փոխգործակցության դրական փորձ ունեն «Սիներգիա»–ի հատուկ կրթական ծրագրերով հայրենակիցներին և օտարերկրացիներին ընտրելու և Ռուսաստանում նրանց ուսումը կազմակերպելու գործում։

«Հայաստանում մեծ հետաքրքրություն են վայելում հեղինակային բացառիկ դասախոսությունները, ուսուցողական սեմինարներն ու կորպորատիվ վարպետության դասընթացները, որոնք առաջարկում է Բիզնեսի դպրոցը։ Հարգելի բարեկամներ, հուսով եմ, որ Հայաստանում «Սիներգիա» համալսարանի դիպլոմը առաջիկայում կդառնա ճանաչելի ապրանքանիշ, առաջատար պետական և կոմերցիոն կառույցներում աշխատանքի տեղավորման ամուր երաշխիք։ Մաղթում եմ Ձեզ հաջողություն», – նշեց ՌԴ դեսպանը։

«Սիներգիա» բիզնեսի դպրոցը հիմնադրվել է 1988 թ.–ին, այն այսօր Ռուսաստանի, ԱՊՀ–ի և Արևելյան Եվրոպայի երկրների բիզնես–կրթության շուկայի առաջատարն է։ Դպրոցն առաջարկում է հեղինակային բացառիկ սեմինարներ և կորպորատիվ վարպետության դասընթացներ։ 

Դպրոցում դասավանդում են ռազմավարական կառավարման, վաճառքի, բանակցելու հմտություններ, թայմ–մենեջմենթի և մարկետինգի առաջատար փորձագետներ` Վլադիմիր Տարասովը, Սամվել Ավետիսյանը, Իգոր Մանը, Գլեբ Արխանգելսկին, Ալլան Փիզը, Իգոր Ռիզովը, Սերգեյ Մակշանովը, Ալեքսանդր Ֆրիդմանը և ուրիշներ։

«Սիներգիա» բիզնեսի դպրոցն ամեն տարի կազմակերպում է մասշտաբային գործնական միջոցառումներ, որոնց մասնակցում են Ռուսաստանի և այլ երկրների հարյուրավոր խոշոր գործարարներ։ Այդ միջոցառումների թվում են «Բազային ռազմավարություններ» բիզնես–դասընթացն ու Synergy Global Forum միջազգային բիզնես–կոնգրեսը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: