483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Թբիլիսիում անցնում է ակցիա ի պաշտպանություն կենդանաբանական այգու տուժած տնօրենի
21:58
17 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի–Արմենիա/.  Մի քանի հարյուր մարդ  Թբիլիսիում բողոքի ակցիա է  անում  ի պաշտպանություն կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեի։ Նրանք պահանջում են պատասխանատվության չենթարկել տնօրենին  սխալ տեղակատվություն տարածելու համար, իբր  կենդանաբանական այգուց փախած կենդանիներ այլևս քաղաքում չկան։

Հունիսի 13–ի լույս 14–ի գիշերը Թբիլիսիում ավերիչ ջրհեղեղի հետևանքով ողողվել էին Վերե գետի կիրճում գտնվող օբյեկտները, այդ թվում` կենդանաբանական այգին։ Այգին դարձել է աղետի էպիկենտրոն և խիստ տուժել. ողջ տարածքն ավերված է, բնակիչների մեծ մասը չի փրկվել։ Չորեքշաբթի տեղեկություն էր տարածվել, որ գիշատիչը կենդանաբանական այգու մոտ հարձակվել է մի մարդու վրա և կրծելով սպանել նրան։ Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտնել է, որ այլևս Թբիլիսիի փողոցներում գիշատիչներ չկան։ Սակայն չորեքշաբթի քաղաքի կենտրոնում վագրը մարդ է հոշոտել։

Վրացական իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ այն տեղեկությունները, թե Թբիլիսիում կենդանաբանական այգուց փախած կենդանիներ այլևս չկան, հիմնվել էին այգու ղեկավարության հաղորդած տվյալների վրա։ Գուրիելիձեն, իր հերթին, մեղադրում է իրեն` մարդու մահվան համար։ Կենդանաբանական այգու տնօրենն ու աշխատակիցները քիչ առաջ են լքել մայրաքաղաքի դատախազությունը` մարդու վրա վագրի հարձակման  փաստի  առթիվ հարուցած քրեական գործի հարցաքննությունից։

«Ամենաահավորն այն է, որ կենդանաբանական այգու տնօրենին, որը  բարոյական մեծ լարվածության մեջ է, ստիպել են խոստովանել իր մեղավորությունը։ Նա մեծ դեր  ունի կենդանաբանական այգու զարգացման գործում, և մեղադրել նրան մարդու մահվան և սխալ տեղեկատվության տարածման  մեջ` անմարդկային է», – հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Վրացական ընդդիմության ներկայացուցիչները նույնպես կարծում են, որ երկրի ղեկավարությունը անպատասխանատու  է վարվել, չճշտելով և չհամոզվելով, որ գիշատիչներ այլևս իսկապես չկան քաղաքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։