484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ազատվել է Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը
17:08
17 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի–Արմենիա/.  Երևանի ոստիկանությունն ազատել է չորեքշաբթի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի առջև էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացված բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի քանի րոպե առաջ ընդունեց էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 դրամով բարձրացնելու որոշումը, այն դեպքում, երբ ՀԷՑ–ը մայիսի 8–ին հայտ էր ներկայացրել սակագինը 17,08 դրամով բարձրացնելու մասին։ Մասնավորապես, օգոստոսի 1–ից բնակչության համար ցերեկային սակագինը կկազմի 1 կՎտ/ժ–ի դիմաց 48,78 դրամ, գիշերային սակագինը` 1 կՎտ/ժ–ի դիմաց 38,78 դրամ (ներառած ԱԱՀ–ն), մինչդեռ իր հայտում ՀԷՑ–ն առաջարկում էր բարձրացնել սակագինը 17.08 դրամով (մոտ 0,036 դոլար)։

Նիստի անցկացման ընթացքում ՀԾԿՀ շենքի մոտ հավաքվել էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանդես եկող մի քանի տասնյակ ակտիվիստներ։ Ոստիկանության աշխատողները փորձում էին նրանց հետ մղել։ Ոչ մեծ քաշքշուկի հետևանքով ոստիկանությունը ձերբակալեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող բողոքի ակցիայի վեց մասնակիցների և բերման ենթարկեց բաժին, որտեղից նրանց, ինչպես ակնկալվում է, բաց կթողնեն վարչական ակտեր կազմելուց հետո։

Ոստիկանությունում հայտնում են, որ բերման ենթարկելու համար հիմք է ծառայում ակտիվիստների` իրավապահ ներկայացուցիչների օրինական պահանջներին ենթարկվելուց հրաժարվելը։

Ներկայում մոտ երկու տասնյակ ցուցարարներ գտնվում են Ոստիկանության շենքի առջև, ովքեր սպասում են մյուսների ազատմանը։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: