478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ժաննա Ֆրիսկեի ամուսինը մտադիր է օգնել հիվանդ մարդկանց
15:57
16 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի–Արմենիա/.  Հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելյովը` նախօրեին մահացած դերասանուհի և երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ամուսինը, Facebook–ի իր էջում գրել է, որ պատրաստվում է օգնել հիվանդ մարդկանց։

Ժաննա Ֆրիսկեն կյանքից հեռացել է երկարատև հիվանդությունից հետո` երկար ժամանակ նա պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ։ Հարազատներն ու երկրպագուները մինչև վերջ հույս ունեին, որ հրաշք կկատարվի։ Սակայն հունիսի 16-ի գիշերը տեղեկություն ստացվեց, որ «Բլեստյաշիե» խմբի նախկին մեներգչուհի` «փափագած կին–կատուն» այլևս չկա։

«Մենք միշտ կրկնում էինք. «Երջանկությունը լռություն է սիրում»։ Ես մնում եմ հավատարիմ իմ այդ խոսքերին, քանի որ Ժաննան իմ միակ, անկրկնելի, մաքուր և բացարձակ երջանկություն է։Մենք չէինք հանձնվում և պայքարում էինք, որ հաղթեինք։ Ասում են` երկու տարի այդպիսի իրավիրճակում գտնվելը բավականին շատ է։ Բայց, իհարկե, մեզ համար շատ քիչ էր», – գրել է Շեպելյովը։

Նա հավաստիացրել է, որ պայքարել հիվանդության դեմ առանց երկրպագուների և մտերիմների օգնության անհնար էր։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, ով գումար է նվիրաբերել Ժաննայի բուժման համար, աղոթել է նրա առողջության համար, ուղղակի մտածել է նրա մասին, ցանկացել է ուժ և երջանկություն նրան։ Ուզում եմ, որ դուք իմանաք, որ այս երկու տարին մեծամասամբ ձեր վաստակն է։ Շնորհակալություն։ Ես առողջություն եմ ցանկանում ձեզ և ձեր հարազատներին։ Եվ մոտ ժամանակներս կցանկանայի կենտրոնանալ նրանց օգնության վրա, ովքեր մեզ պես չեն հանձնվում և պայքարում են առողջության և կյանքի համար», – գրել է Շեպելյովը։ 

Երգչուհու գործընկերներն ու ընկերները սգում են նրա մահը։  Առաջինն իր ցավակցությունն է հայտնել պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը։ «Իհարկե, կյանքն ավարտվում է։ Սակայն այս մեկը շատ շուտ ավարտվեց։ Նա բարի էր, անկեղծ և ուժեղ։ Աստված իմ, ինչքան եմ ես խղճում քեզ, Ժաննա։ Ես համոզված եմ, որ այնտեղ դու ավելի երջանիկ կլինես։  Եվ կշարունակես երգել։ Երջանիկ ուղևորություն», – գրել է նա իր Twitter–ի միկրոբլոգում։

Սգում են նաև «Բլեստյաշիե» խմբի նախկին մասնակիցները։ Օլգա Օրլովան Instagram–ում գրել է. «Մնաս բարով, իմ աղջիկ... Ննջիր  հանգիստ... Դու հավետ կմնաս իմ սրտում...»։ Իսկ Յուլիա Կովալչուկի Instagram–ում հայտնվել է հետևյալ գրառումը. «Ես հաստատ գիտեմ, որ շուտով դու կվերադառնաս մեզ մոտ փոքր թռչնի, քնքուշ շան կամ կապուտաչյա մանկան տեսքով... Քո հոգին ընդմիշտ կմնա մեզ հետ...  Գիտեմ` ինչպես էիր սիրում ժպտալ և ինչպես չէիր ցանկանա, որ բոլորը տխրեին... Ես անսահման սիրում և գնահատում էի քեզ...  Մենք բոլորս քեզ սիրում էինք... Թռի՛ր, մեր հարազատ Ժաննոչկա»։

Ցավակցություններ են հայտնում նաև շոու բիզնեսի այլ աստղերը։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
24 Հուլիսի 2017
Forbes–ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։
20:07
24 Հուլիսի 2017
Հայերենը հնչել է Օդեսայի առաջին գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսերին Օդեսայում անցկացվել է «Օդեսան կարդում է. Օդեսային կարդում են» առաջին գրական ֆլեշմոբը:
16:45
24 Հուլիսի 2017
Թուրքիայում Հայոց Ցեղասպանության մասին եզակի փաստաթուղթ է հրապարակվել (ՖՈՏՈ)
Հրապարակվել է իրաքյան Մոսուլ քաղաքում Հայոց Ցեղասպամության մասին եզակի փաստաթուղթ։  
15:22
24 Հուլիսի 2017
Շիրակում հայտնաբերել են ջրահեղձ եղած 36–ամյա քաղաքացու դին (ՖՈՏՈ)
Քիչ առաջ ջրափրկարարները Կառնուտի ջրամբարում հայտնաբերել են 36–ամյա քաղաքացու դին։
14:07
24 Հուլիսի 2017
«Սիրունիկ» Ջուլիա Ռոբերտսն աջակցել է Հենրիխ Մխիթարյանի թիմին (ՖՈՏՈ)
Հոլիվուդյան դերասանուհի և պրոդյուսեր Ջուլիա Ռոբերտսը սատարել է «Մանչեսթեր Յունայթեդին» մադրիդյան «Ռեալի» դեմ խաղում։
13:53
24 Հուլիսի 2017
Հայ դպրոցականները ևս 6 մեդալ են նվաճել դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում
Շարունակվում են Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաները:
12:42
24 Հուլիսի 2017
Սուրենյան. Երևանին ջերմային ալիք կպատի
Գագիկ Սուրենյանը զգուշացրել է մոտեցող ջերմային ալիքի մասին։
21:10
23 Հուլիսի 2017
Հողաթափերը վնաս են առողջությանը. բժիշկներ
Օրթոպեդ Քրիստինա Լոնգը  պատմել է, թե հողաթափերի հաճախակի կրելն ինչ վնաս կարող է պատճառել:
19:49
23 Հուլիսի 2017
Քթի սև կետերից մեկընդմիշտ ազատվելու պարզ միջոցներ
Աշխարհում գրեթե չկա մարդ, ով երբևէ չի բախվել սև փոքր կետերի հետ, որոնք հայտնվում են դեմքին և հատկապես քթի շրջանում։
15:55
23 Հուլիսի 2017
Ինչպե՞ս ամռանը խուսափել վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից
Շոգ եղանակին նպաստավոր պայմաններ են ստեղծվում վարակիչ հիվանդություններ փոխանցողների բազմացման և արտաքին միջավայրում պահպանման համար:
14:15
23 Հուլիսի 2017
Գիտնականներ. դեպրեսիան ոչնչացնում է ուղեղի բջիջները
Էդինբուրգի համալսարանի գիտնականները լայնածավալ ուսումնասիրություն են անցկացրել, որին մասնակցել է ավելի քան երեք հազար մարդ:
11:00
23 Հուլիսի 2017
Շոգերը շարունակվում են. օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5–7 աստիճանով
Հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5–7 աստիճանով։