481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրիում ռուս զինծառայողի սպանությունը հետաքննելու է Ռուսաստանի քննչական կոմիտեն. ԶԼՄ
15:11
16 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի քննչական կոմիտեն (ՌՔԿ) կքննի  միջադեպը, որի հետևանքով սպանվել է Գյումրիի 102–րդ ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Իվան Նովիկովը, – գրում է «Կոմերսանտը»։

Իրավապաշտպան մարմիններում հրատարակչության աղբյուրների տվյալներով` Մայր Հայաստան հուշարձանի մոտ բռնված վեճին մասնակցել են ամենաքիչը 3 մարդ: Պատահարի հետևանքով վիրավորվել է բազայի ևս մեկ ծառայող, որը  է ռուսական ռազմաբազայի հոսպիտալում է, և ըստ ամենայնի, հենց  նրա շնորհիվ է հնարավոր դարձել տաք հետքերով բացահայտել հանցագործությունը։ Ինչպես հայտնի է, երկու տուժածները միևնույն պայմանագրային զինծառայողի զոհ են դարձել, որին արդեն կալանավորել են։

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ–ի 104–րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն)։

Սակայն, ռուս–հայկական համաձայնագրի համաձայն,  102–րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողների կամ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ քրեական գործերի հանցագործության հետ կապված դեպքերը ընկնում են Ռուսաստանի ՔԿ ռազմական քննչական մարմինների, ինչպես նաև ռազմական ոստիկանության իրավասության տակ։

102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Կրասնոյարսկի բնակիչ 20-ամյա Իվան Նովիկովի դին բռնության հետքերով հայտնաբերվել էր հունիսի 15-ի առավոտյան Գյումրիում Մայր Հայաստան հուշարձանի մոտ։

Մահացածի մարմնին հայտնաբերվել են որովայնի շրջանում կտրած–ծակած վերք, դիակի կողքին գտել են բջջային հեռախոս և ժամացույց։ Սպանությունից մի քանի ժամ անց հայտնի է դարձել առաջին կասկածյալի ձերբակալման մասին որը նույն 102-րդ ռուսական ռազմաբազայի պայմնագրային զինծառայող էր։

Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում տեղակայված է 102–րդ ռուսական ռազմաբազան, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի շրջանակում։ ՌԴ–ն և Հայաստանը 2010 թ.–ի օգոստոսի 20–ին երկարացրել են այդ բազային տեղակայման պայմանագրի գործողության ժամկետը։ Պայմանագիրը ստորագրվել է 1995 թ.–ին, նրա գործողության ժամկետը 25 տարի է, հիմա փաստաթուղթը կգործի մինչև 2044 թ–ը։–0–

 


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել:
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։