484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկյան վիզաների տրամադրման ժամկետները կարող են ավելանալ տեխնիկական խնդիրների պատճառով
20:38
15 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացնում է, որ ԱՄՆ անձնագրային–վիզաների համակարգի աշխատանքի խափանման պատճառով տրամադրման ժամկետներն ավելանում են, և մի շարք դեպքերում հարցազրույցի ժամկետներն անհրաժեշտ է տեղափոխել։

«Ներկայում պետքարտուղարության հյուպատոսական վարչությունը որոշակի տեխնիկական խնդիրներ ունի` կապված վիզաների ու ԱՄՆ-ից դուրս անձնագրերի տրամադրման համակարգերի հետ: Խնդիրը կոնկրետ որևէ երկրի, քաղաքացիության փաստաթղթի կամ վիզայի տեսակի չի առնչվում: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար ու հայտնում ենք, որ ձեռնամուխ ենք եղել խնդրի շուտափույթ կարգավորման ու համակարգի ամբողջական գործունակության վերականգնման աշխատանքներին»,– ասվում է «Նովոստի–Արմենիա» գործակալություն ստացված հաղորդագրությունում։

Հաղորդման համաձայն` ուշացումներ կլինեն ԱՄՆ-ից դուրս մայիսի 26-ին և դրանից հետո ներկայացրած անձնագրերի տրամադրման դիմումների բավարարման հարցում:

«Առաջիկա 10-ը աշխատանքային օրերի ընթացքում ճամփորդական ծրագրեր ունեցող անձինք պետք է դիմեն իրենց սպասարկող դեսպանություն կամ հյուպատոսարան` հատուկ կամ ճգնաժամային անձնագրի ստացման համար:  Այս խնդրի հետևանքով ուշացումներ կլինեն նաև 2015թ. հունիսի 8-ից հետո ներկայացված ԱՄՆ մուտքի վիզաների դիմումների բավարարման հարցում»,– նշվում է հաղորդման մեջ։

Անհետաձգելի ուղևորությունների պարագայում դիմումատուները պետք է դիմեն Հայաստանում ԱՄՆ դեսպանության հարցազրույց նշանակելու գրասենյակ էլեկտրոնային հասցեով` ճշտելու համար, արդյո՞ք, նրանք ընդգրկվում են հրատապ հարցազրույց անցնելու իրավունք ունեցող անձանց կատեգորիայում։

«Հայցում ենք ձեր ներողամտությունը տեխնիկական խափանման պատճառով ստեղծված անհարմարությունների համար»,– նշվում է հաղորդման մեջ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:01
30 Ապրիլի 2017
Եղանակն անակնկալ կմատուցի Հայաստանի բնակիչներին մայիսի 1–ին
Օդերևութաբաններն անակնկալ են խոստանում Հայաստանի բնակիչներին երկուշաբթի` մայիսի 1–ին:
19:37
30 Ապրիլի 2017
Ինչպե՞ս ազատվել գիրանալու գենետիկական նախահակումից
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե ինչպես կարելի է նվազեցնել մարդու գիրանալու նախահակումը:
15:24
30 Ապրիլի 2017
Մթերքների 9 համադրություններ, որոնք ուժեղացնում են միմյանց օգտակար հատկությունները
Մեր առողջության գրավականը ճիշտ սովորություններն են:
20:41
29 Ապրիլի 2017
Իսլայելի գիտնականները ապացուցել են, որ առողջ սնունդ գոյություն չունի
Իսրայելի Վեյցմանի ինստիտուտը արտասովոր հետազոտություն է անցկացրել:
18:43
29 Ապրիլի 2017
Դիմակ դեմքի ծակոտիները մաքրելու և լավ տեսք հաղորդելու համար
Դիմակը հնարավոր է պատրաստել տնային պայմաններում:
11:27
29 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում:
18:40
28 Ապրիլի 2017
Daily Mail. հայտնի է, թե ինչու է Քիմ Քարդաշյանը Instagram–ում զրկվել 100 հազար բաժանորդներից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է բիկինիով լուսանկարներ:
18:20
28 Ապրիլի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: