481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Փոխգործակցության հուշագիր է ստորագրվել Հայաստանի և Ռուսաստանի դատական փորձագիտական կենտրոնների միջև
19:55
15 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Փոխգործակցության մասին հուշագիր է ստորագրվել երկուշաբթի Հայաստանի արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և ՌԴ արդարադատության նախարարությանն առընթեր «Դատական փորձաքննությունների Ռուսաստանի դաշնային կենտրոնի» միջև։

Փաստաթղթի տակ ստորագրել են «Փորձագիտական կենտրոնի» տնօրեն Արամ Գահնապետյանը և Դատական փորձաքննությունների Ռուսաստանի դաշնային կենտրոնի» ղեկավար Սվետլանա Սմիրնովան։

Հուշագրի նպատակն է զարգացնել դատափորձագիտական գործունեության ոլորտը և ապահովել դատական փորձաքննությունների և փորձագիտական հետազոտությունների կատարման բարձր որակը։

Համաձայնագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն օրենսդրական ոլորտում կազմակերպչական և իրավաբանական հարցերի փոխօգնության տրամադրման ուղղությամբ։

Կկազմակերպվեն զանազան սեմինարներ, դասախոսություններ, ինչպես նաև գործարար հանդիպումներ մասնագիտական փորձի փոխանակման ուղղությամբ։

«Իրավաբանական գործակցության ոլորտում մեր գլխավոր գործընկերը միշտ Ռուսաստանն է եղել, որի հետ ունենք ծավալուն օրակարգ համագործակցության տարբեր տարրերի առումով։ Ոլորտներից մեկը դատափորձագիտական ոլորտն է, որը շատ կարևոր է երկու երկրների համար ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ համատեղ սեմինարների, կլոր սեղանների և քննարկումների անցկացման համար»,– ստորագրումից հետո ասաց Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։

Նա ավելացրեց, որ հուշագրի ստորագրումն իրավական հիմք է ստեղծում երկու երկրների հետագա գործակցության համար։

«Դատական փորձաքննությունների Ռուսաստանի դաշնային կենտրոնի» ղեկավար Սվետլանա Սմիրնովան իր հերթին նշեց, որ հուշագրի ստորագրմանը բավական երկար են եկել։

«Կարծում եմ` տվյալ փաստաթղթի ստորագրումն իսկապես շատ կարևոր քայլ է ոչ միայն օրենսդրության համադաշնակեցման, այլ նաև բոլոր մեթոդական և մասնագիտական հմտությունների ճանապարհին»,– ասաց Սմիրնովան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:57
29 Մայիսի 2017
«Երևանյան ամառ 2017»–ի անմոռանալի միջոցառումներ են սպասվում մայրաքաղաքում
Մարզամշակութային շուրջ 60 միջոցառումներ կանցկացվեն Երևանում «Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում:
20:41
29 Մայիսի 2017
Թոմ Քաթինա. մենք այնտեղ ենք, որ օգնենք մարդկանց, մնացածն Աստծո գործն է
Aurora Prize-2017 մարդասիրական մրցանակի թափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան երկուշաբթի հյուրընկալվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։
13:10
29 Մայիսի 2017
UFC մարտիկը ռինգում հաղթանակից անմիջապես հետո ամուսնության առաջարկ է արել սիրելիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խառը ոճի շվեդ մարտիկն ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել ռինգում։
11:22
29 Մայիսի 2017
«Արթիկ» ՔԿՀ–ի դատապարտյալը ռեկորդ է սահմանել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ռեկորդը գրանցելու համար նյութերը կուղարկվեն «Դյուցազնագիրք» ասոցացիա ՀԿ:
20:05
28 Մայիսի 2017
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա։
18:55
28 Մայիսի 2017
Կինն անսովոր կերպով է արձագանքում սեփական մեքենայի առևանգմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ում կինն անսովոր կերպով է արձագանքում` տեսնելով, որ իր մեքենան առևանգում են։
17:43
28 Մայիսի 2017
3 պտուղ, որ պետք է ուտել ամեն օր
Այդ մթերքները պարունակում են նյութեր, որոնք վերականգնում են միջողային սկավառակների հյուսվածքների փափուկ բաղադրիչները:
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին: