483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Շվեդիայի արքայադուստր Մադլենը որդի է ունեցել
18:49
15 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Շվեդիայի Կառլ XVI Գուստավ թագավորի և թագուհի Սիլվիայի կրտսեր դուստրը`արքայադուստր Մադլենը, որն 2013 թ.–ին ամուսնացել էր ամերիկացի ֆինանսիստ Քրիստոֆեր Օ՛Նիլի հետ, արու զավակ է ունեցել, հայտնում է Շվեդիայի թագավորական արքունիքի կայքը։

Տղան լույս աշխարհ է եկել երկուշաբթի տեղական ժամանակով 13։45-ին, մայրը և երեխան իրենց լավ են զգում, գրում է թագավորական արքունիքի մամուլի ծառայությունը։ Տեղական ԶԼՄ–ների տվյալներով` ծննդաբերությունն անցել է Սթոքհոլմից հարավ գտնվող Դանդերյուդ համայնքի հիվանդանոցում։ Հաղորդվում է, որ նորածին արքայազնը վեցերորդն է Շվեդիայի գահի հավակնորդների շարքում։

Արքայադուստր Մադլենի ընտանիքում առաջին երեխան լույս աշխարհ էր եկել 2014 թ.–ի փետրվարի 20-ին Նյու Յորքում։ Աղջկան անվանել են Լեոնոր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինքը` Մադլենը, ծնվել է 1982 թ.–ի հունիսի 10-ին։ Առաջնեկը ընտանիքում Վիկտորիան էր, որը լույս աշխարհ էր եկել 1977 թ.–ի հուլիսի 14-ին։ 2012 թ.–ի փետրվարին արքայադուստր Վիկտորիան աղջիկ ունեցավ, որին անվանեցին Էսթել։ Մորից հետո նա երկրորդն է գահաժառանգների շարքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:09
09 Դեկտեմբերի 2016
LinkedIn–ը պաշտոնապես Microsoft-ին է պատկանում
Microsoft ընկերությունն ավարտել է 26,2 մլրդ դոլարով LinkedIn սոցիալական ցանցի գնման գործարքը:
15:35
09 Դեկտեմբերի 2016
Անակնկալ է սպասվում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցներին Երևանում
Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը:
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։