484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+8
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի կենդանաբանական այգին պատրաստ է ընդունել Թբիլիսիի ջրհեղեղից տուժած կենդանիներին
18:46
15 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի–Արմենիա/.  Երևանի կենդանաբանական այգին պատրաստ է ընդունել Թբիլիսիի ջրհեղեղից տուժած կենդանիներին, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկուշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ նշեց, որ թբիլիսցի գործընկերները տեղեկացվել են հայկական կողմի այս նախաձեռնության մասին։

Նրա հանձնարարությամբ արդեն իսկ Թբիլիսիում են գտնվում Երևանի կենդանաբանական այգու մասնագետները՝ տեղում գործընկերներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Թբիլիսիում շաբաթ լույս կիրակի գիշերը հորդառատ անձրև է տեղացել, որն ուղեկցվել է կարկուտով և ուժեղ քամիով։ Այս ամենի հետևանքով վնասվել են բնակելի տները, ճանապարհները, ենթակառուցվածքային օբյեկտները։ Պաշտոնական տվյալներով` աղետի հետևանքով զոհվել է 13 մարդ։ Անհետ կորած է համարվում ավելի քան 10 մարդ, մոտ 40 ընտանիք մնացել է անօթևան։ Ավերվել է Թբիլիսիի կենդանաբանական այգին, որտեղից փախել են ավելի քան 30 վայրի կենդանիները։ Նրանց մի մասը ոչնչացվել է։ Ջրհեղեղի հետևանքով ստացված վնասը, նախնական տվյալներով, կազմել է 20 մլն դոլար։

Ինչպես հայտնել են Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների նախարարությունից, ավերիչ ջրհեղեղն առատ տեղումների հետևանք է, որոնք Թբիլիսիում սողանքային գործընթացներ և Վերե գետի ժամանակավոր արգելափակում են առաջացրել, որում էլ հետագայում բարձրացել է ջրի մակարդակը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։